Լրահոս

01.03.2024 11:12

Երևանում բախվել է 6 ավտոմեքենա

Երևանում բախվել է 6 ավտոմեքենա

Երեկ՝ փետրվարի 29, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հարևանությամբ բախվել են «Mercedes G», «Mercedes C», «Mercedes E», «Toyota Camry», «Hyundai Elantra» և «Renault Logan» մանկիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է դժվարանցանելի։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ականատեսների խոսքով՝ վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ներից մեկի վարորդը, իսկ «Mercedes G»-ն վարել է Ազգային ժողովի պատգամավորներից մեկի մերձավորը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։