Լրահոս

29.02.2024 12:55

Երևանում 56 և 58 տարեկան հարազատ եղբայրները հարվածներ են հասցրել միմյանց, այդ թվում՝ դանակով

Երևանում 56 և 58 տարեկան հարազատ եղբայրները հարվածներ են հասցրել միմյանց, այդ թվում՝ դանակով

Փետրվարի 28-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թավրիզյան փողոցի տներից մեկում եղբայրների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, այդ թվում օգտագործելով դանակ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ նշված փողոցի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել նույն տան բնակիչներ 56-ամյա Ստեփան Գ․-ի և 58-ամյա Արմեն Գ․-ի միջև, որի ժամանակ միմյանց մարմնի տարբեր մասերին հասցրել են հարվածներ։

Պարեկները տեղում նաև բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին, որոնց վրա հայտնաբերվել է արնանման հետքեր, ապա ժամանած բժիշկները նրանց տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։