Զելենսկու այցը կթաղի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները. Ալեքսեյ Լեոնկով (տեսանյութ)
Ռուս ռազմական փորձագետ Ալեքսեյ ԼեոնկովըAlpha News-ին մեկնաբանել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Հարավային Կովկաս։
«Փաշինյանը մի կողմից կտրուկ շարժումներ չի անում, որովհետև, ըստ երևույթին, մինչև վերջ վստահ չէ որպես քաղաքական գործիչ իր ապագայի հարցում, քանի որ իրավիճակն այնպիսին է, որ նա խաղում է երկու կրակի միջև։ Եթե Արևմուտքն Ուկրաինայում վերջնականապես պարտվի Ռուսաստանին, ապա նրա որոշումն, ինչպես ասում են, անխոհեմ կլինի, և նրան էլ կհետապնդի:
Բայց Փաշինյանն իրականում չի ընտրում: Նա գնում է մի ծրագրով, որի համար նրան բերել են իշխանության։ Այսինքն՝ գլխավոր խնդիրն է Հայաստանը մեկուսացնել Ռուսաստանի հետ համագործակցությունից։ Եվ ահա այս բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում նրա մասնակցությամբ, աստիճանական քայլեր են, որոնք հանգեցրել են և կհանգեցնեն այն արդյունքին, որի մասին երազում են անգլոսաքսերը»,-կարծում է փորձագետը։
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի ուղեգծի փոփոխությունը պարզ դարձավ դեռևս ԱՄՆ պատվիրակությունների այցի ժամանակ, իսկ իրավիճակը լրացրեցին Եվրոպական ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ընդգրկման վերաբերյալ Եվրամիության առաջարկները:
«Երբ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները գալիս էին Հայաստան, այդ ամենը խոսում էր այն մասին, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ի կազմից և, ամենայն հավանականությամբ, կխզի բոլոր կապերը Ռուսաստանի հետ։ Բացի այդ, այժմ Հայաստանին առաջարկներ են արվել Եվրամիության կողմից Բորելի՝ դիվանագիտության գծով նրանց գլխավորի շուրթերով։ Այս բոլոր առաջարկները հիշեցնում են այն առաջարկները, որոնք արվել են նաև Ուկրաինային։
Այնտեղ խոստացել են առանց վիզայի, այսինքն՝ ազատ տեղաշարժ Եվրոպական Միության երկրներում։ Այնտեղ խոսվում է այն մասին, որ Հայաստանը կընդգրկվի եվրոպական ժողովուրդների եղբայրական ընտանիքում՝ որպես թեկնածու, բայց միևնույն ժամանակ նա կմասնակցի ԵՄ ղեկավարության ներքո իրականացվող բոլոր առաքելություններին և գործողություններին։ Նրան առաջարկում են ընդգրկվել որոշ էներգետիկ նախագծերում, որոնք կանցնեն Հայաստանի տարածքով։ Միգուցե դա խողովակաշարեր է կամ որևէ այլ բան: Բայց բոլորը հասկանում են, որ այս առաջարկը պարզապես ենթադրում է Հայաստանի տարածքում առկա բոլոր ազգային հզորությունների գնում»,-ասել է Լեոնկովը։
Ինչ վերաբերում է Զելենսկու այցին, Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ այդ հայտարարված այցը Հայաստան ոչ մի լավ բան չի բերի երկու երկրների հարաբերություններին և խոստանում է վերջնական տարաձայնություն Հայաստանի և Ռուսաստանի միջև։
«Եթե Զելենսկին գա Հայաստան, այդպիսով Հայաստանը լիովին կցուցաբերի իր հակառուսական դիրքորոշումը։ Բոլորը գիտեն, որ Զելենսկին գնում է Ռուսաստանի թշնամիների մոտ, որոնց մենք անվանում ենք ոչ բարեկամ երկրներ։ Եվ նրա գալը Հայաստան ոչ այլ ինչ է, քան նույն փաստի արձանագրում։ Այսինքն՝ դա կլինի այն, հավանաբար, վերջնական կետը, որը կթաղի Ռուսաստանի և Հայաստանի դարավոր հարաբերությունները»,-եզրափակել է Ալեքսեյ Լեոնկովը։
Զելենսկու այցը կթաղի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները. Ալեքսեյ Լեոնկով (տեսանյութ)
Ռուս ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ին մեկնաբանել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Հարավային Կովկաս։