Եվրամիության վրա հույս դնելը հայ ժողովրդին խաբելն է. Վլադիմիր Սերգիենկո (տեսանյութ)
Գերմանացի քաղաքագետ Վլադիմիր ՍերգիենկոնAlpha News-ին մեկնաբանել է Եվրամիության խոստումը ՝ «արձագանքել» Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտման դեպքում:
Փորձագետի կարծիքով՝ Եվրամիության հետ աշխատանքը միայն կհանգեցնի առճակատման և բոլոր հարցերում դիմակայության ուժեղացման:
«Եթե ՆԱՏՕ-ն խոստանար, ես դեռ կմտածեի։ Եթե լիներ ՄԱԿ-ի մանդատը, ես կասեի, որ երևի ՄԱԿ-ի մանդատով կարելի է ենթադրել։ Բայց ես չեմ հիշում մի իրավիճակ, որ Եվրամիությունն ուղարկի սահմանափակ զորքեր, ես միայն գիտեմ, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանում, երբ իրեն ինչ-որ բան դուր չի գալիս։ Եվ ԵՄ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներով Հայաստանին հաստատ չի օգնի։
Ես կարծում եմ, որ Եվրամիության հույսը հայ ժողովրդին խաբելն է, և նա, ով փորձում է ժողովրդին ներարկել այն միտքը, թե ԵՄ-ն ավելի լավն է, թող բացահայտի խաղաքարտերը և պատմի, թե ինչ հայկական ապրանքներ են վաճառվելու Եվրամիությունում, ինչպես են սփյուռքի հայերը աշխատանքի տեղավորվելու այնտեղ: Դա կլինի անկեղծ, բաց զրույց: ԵՄ-ի հետ աշխատանքը կհանգեցնի միայն առճակատման և դիմակայության ուժեղացման բոլոր հարցերում, որոնք կապված են Հայաստանի և Ադրբեջանի միջև բարդ հարաբերությունների հետ»,-ասել է Սերգիենկոն։
Եվրամիության վրա հույս դնելը հայ ժողովրդին խաբելն է. Վլադիմիր Սերգիենկո (տեսանյութ)
Գերմանացի քաղաքագետ Վլադիմիր Սերգիենկոն Alpha News-ին մեկնաբանել է Եվրամիության խոստումը ՝ «արձագանքել» Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտման դեպքում: