Ռուբեն Թովմասյան. «Ես ընդհանրապես դեմ եմ օտարի թելադրանքով հայ–թուրքական հարաբերությունների կառուցմանը»
-Մեր արտաքին քաղաքականությամբ զբաղվող մարդը՝ պարոն Նալբանդյանը, կարծես ոչ մի բանից տեղյակ չի։ Ամենամեծ պատասխանատվությունը ընկնում է նրա վրա, որովհետև ստորագրել մի փաստաթուղթ, որ ամբողջ երկիրն ալեկոծել է,- ասել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ Ըստ Ռ. Թովմասյանի, Հայաստանը իր վճռականությունը չունի հայ-թուրքական հարաբերությունների հարցում։
Ինչ վերաբերում է Կարսի պայմանագրի վավերացման մասին անընդհատ շրջանառվող լուրերին, նա ասել է.
-Նալբանդյանն ասում է՝ Կարսի պայմանագրի մասին ոչ մի խոսք չկա։ Ես չեմ կարող չընդունել նրա ասածը, մինչև չկարդամ այդ փաստաթուղթը։ Եթե ներառված լինի այդ կետը, ապա Նալբանդյանին կասեմ, որ դու ստախոս ես։
Անդրադառնալով Կարսի պայմանագիրի պատմական ակունքներին՝ Ռուբեն Թովմասյանը նշել է, որ «այն ժամանակ դրված էին սուր հարցեր»։
-Հիշեք 20-ական թվականները. պետք էր փրկել Հայաստանը։ Պատմական ժամանակաշրջանն է թելադրում անելիքները, իսկ այսօր այդպիսի թելադրանքներ չկան, որպեսզի վավերացվի այդ պայմանագիրը,-ասել է Ռուբեն Թովմասյանը։