Քաղաքական

28.02.2024 11:46


Ո՞վ է լեգիտիմացնում ադրբեջանական տեղանունների օգտագործումը Հայաստանում

Ո՞վ է լեգիտիմացնում ադրբեջանական տեղանունների օգտագործումը Հայաստանում

Ինչպե՞ս է այս ամենի հետ կապված Զելենսկու հավանական այցը Հայաստան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Հայաստանում ժամանակն արդեն շատ վաղուց արագացել է, և բառացիորեն 2-3 օրվա ընթացքում երկրում և դրա շուրջ այնքան գործընթացներ են տեղի ունենում, որոնք, այլ հավասար պայմաններում, կայուն իրավիճակում կարող էին տևել մի ամբողջ տարի։ Իրադարձությունների արագությունն ուղիղ համեմատական է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը։ Այսպես, վերջին օրերի քննարկման գլխավոր թեմաներից մեկը Ադրբեջանի կողմից հայկական շրջանների և բնակավայրերի վերաբերյալ սեփական տեղանունների օգտագործումն էր։ Այսպիսով, ՀՀ Արարատի մարզն անվանվում է ինչ-որ «Դավալուի շրջան», իսկ Երասխը՝ ինչ-որ «Արազդայան»:

Այս խորագրի վերջին նյութերը