Լրահոս

28.02.2024 11:37

Երևանի Թևոսյան փողոցում՝ կամրջի տակ, «Մերսեդեսը» բախվել է սյանը. վարորդն արգելափակվել է ներսում

Երևանի Թևոսյան փողոցում՝ կամրջի տակ, «Մերսեդեսը» բախվել է սյանը. վարորդն արգելափակվել է ներսում

Փետրվարի 28-ին՝ ժամը 08:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածից դեպի Ջրվեժ գյուղ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Թևոսյան փողոցում՝ կամրջի տակ, Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը. վարորդն արգելափակված է, առկա է վառելիքի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել վարորդին, մոտեցրել շտապօգնությանը և իրականացրել հերթապահություն. վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։