Լրահոս

28.02.2024 11:17

Երևանի Նորագավիթի 7-րդ փողոցում ավտոմեքենաներ են այրվել (լուսանկար)

Երևանի Նորագավիթի 7-րդ փողոցում ավտոմեքենաներ են այրվել (լուսանկար)

Փետրվարի 28-ին, ժամը 04:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավիթի 7-րդ փողոցում այրվում են ավտոմեքենաներ, տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Hummer» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաներում. առկա է գազի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Ա. Հ.-ն ստացել է ստորին վերջույթի այրվածք, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։10-ին, մարվել՝ 05։35-ին։ Մասամբ այրվել են ավտոմեքենաների շարժիչների հատվածները, սրահները և անվադողերը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։