Լրահոս

09.11.2011 16:32


Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքի կենտրոնում Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացման արարողությանը: Նորվեգացի նշանավոր բևեռախույզ, մեծ մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացումն իրականացվում է նրա 150-ամյակի նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Բացման արարողությանը մասնակցել են նաև Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեն և Նանսենի թոռնուհի Մարիտ Գրևը:

Հուշարձանի բացումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Մարիտ Գրևին է հանձնել Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակը հավաստող անձնագիր և իր ու ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել, որ Ֆրիտյոֆ Նանսենը հազարավոր հայերի այսպիսի անձնագրով աշխարհում իրենց տեղը գտնելու հնարավորություն է տվել:

Այս խորագրի վերջին նյութերը