Քաղաքական

27.02.2024 18:41


Բայրամովը մեկնել է Գերմանիա՝ Միրզոյանի հետ բանակցությունների

Բայրամովը մեկնել է Գերմանիա՝ Միրզոյանի հետ բանակցությունների

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:

Այս խորագրի վերջին նյութերը