Քաղաքական

27.02.2024 16:06


«Ինձ ծեծող ոստիկանները նստած են այնտեղ, իսկ ես՝ այստեղ. ձևական նիստ է». Լևոն Քոչարյան

«Ինձ ծեծող ոստիկանները նստած են այնտեղ, իսկ ես՝ այստեղ. ձևական նիստ է». Լևոն Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով նախնական դատական նիստին կարճ դիրքորոշում հայտնեցին Քոչարյանն ու Ասատուրովը։

«Ինձ ծեծող ոստիկանները նստած են այնտեղ, իսկ ես՝ այստեղ։ Այսպիսի դրվածքով գործը մտել է դատարան։ Ավելին, սա պաշտպանոծ դատախազներ են հայտնվել, եթե մենք ունենք դատախազներ, որոնք մտնում եմ սրա տակ, նրանց բարոյականությանը չեմ ուզում անդրադառնալ։ Ընդամենը ձևական դատական նիստ է»,-իր խոսքում նշեց Լևոն Քոչարյանը։

Ասատուրովն էլ իր հերթին նշեց, որ իրեն մեղադրում են տեսագրությունում եղածի մեջ, որում, ըստ իրեն, ինքը անօրինական ոչինչ չի արել.

«Ես իմ խաղաղ անհնազանդության ակցիան եմ արել՝ Արցախը մեկ օր առաջ հանձնվելուց առաջ։ Անկեղծ ասած՝ ես հպարտ եմ, որ այս գործով հայտնվել եմ մեղադրյալի աթոռին»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը