Զելենսկի կգա՞ Հայաստան. Փաշինյանը նոր պատերազմ է սադրում
Նիկոլ Փաշինյանի սիրած «մայկա, տռուսկի» գծով Պաշտպանության փոխնախարար աշխատած Գագիկ Մե(րքուն)լքոնյանը հայտարարել է, որ եթե Ուկրաինայի Նիկոլը, այսինքն՝ Զելենսկին գա Հայաստան, ապա իրենք սիրով կընդունեն նրան, քանզի Ռուսաստանի ճորտը չեն:
Ըստ Նիկոլի՝ «մայկա, տռուսիկ» գողացող Գագիկ Մելքոնյանը հանրային տրամադրություններ ստուգողի ֆունկցիա է ստանձնել: Իր միջոցով նիկոլենք փորձում են հասկանալ, թե ինչ հանրային ռեակցիա կլինի:
Ինչպես հայտնի է, Հայաստանում գործող արևմտաթուրքական լրատվամիջոցները տարածել են, որ Ուկրաինայի նախագահը ժամանելու է Բաքու և Երևան: Բաքվից արդեն այդ լուրը կեղծ են որակել: Երևանը չի հաստատում ու չի հերքում այդ լուրը: Դա նշանակում է, որ թեման կա, բայց դեռ վերջնական հստակեցված չէ:
Ակնհայտ է, որ Զելենսկուն Հայաստան է ուղարկում Արևմուտքը, որպեսզի Հայաստանին վերջնականապես թշնամացնի Ռուսաստանի հետ: Թե ինչ կլինի դրանից հետո, Նիկոլի դրսի տերերին չի հետաքրքրում: Իրենց պետք է Ռուսաստանի համար խնդիր ստեղծել, ստեղծում են: Նիկոլի ձեռքերով: Հայաստանի հաշվին:
Եթե Զելենսկին եկավ Հայաստան, ապա դա նշան կլինի Ադրբեջանի համար, որ կարող է հարձակվել Հայաստանի վրա: Այսինքն՝ Զելենսկուն ընդունելը կլինի սադրանք Նիկոլի կողմից: Պատերազմի սադրանք: Նիկոլը դա գիտի, բայց դե դրսում պարտավորություններ ունի, պետք է կատարի: Իր կաշվի փրկության գինը Հայաստանն է: Ինքը հանգիստ վճարում է Հայաստանի գնով:

Հայկ Ուսունց