Քաղաքական

26.02.2024 14:42


ՀԱՊԿ կանոնադրությունը չի նախատեսում «սառեցված անդամակցություն» կարգավիճակ. Երևանի դիրքորոշումը պետք է հստակեցվի. Պեսկով

ՀԱՊԿ կանոնադրությունը չի նախատեսում «սառեցված անդամակցություն» կարգավիճակ. Երևանի դիրքորոշումը պետք է հստակեցվի. Պեսկով

Կրեմլը մտադիր է ամբողջությամբ հստակեցնել Երևանի դիրքորոշումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու հարցում, քանի որ այդ կազմակերպության կանոնադրությունը չի նախատեսում «սառեցված անդամակցություն» կարգավիճակ։ Այս մասին, interfax.ru-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին հարցին:

Լրագրողների այն հարցին, թե այս կազմակերպությանն անդամակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունից հետո հստակություն կա՞ ՀԱՊԿ-ի գործունեությանը Հայաստանի հետագա մասնակցության հարցում, Պեսկովը պատասխանել է. «Ոչ, դեռ չկա։ Այստեղ մենք բավականին հաճախակի շփումներ ենք ունենում մեր հայ գործընկերների հետ, և, իհարկե, դա կհստակեցնենք»։

«Որովհետև եթե ելնենք համապատասխան փաստաթղթերից, ապա նման ռեժիմ («սառեցված անդամակցություն» - Խմբ.) դե յուրե պարզապես գոյություն չունի ՀԱՊԿ ծրագրում։ Մենք կշփվենք, կիմանանք»,-հավելել է Պեսկովը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը