Լրահոս

09.11.2011 15:19


ՆԱՏՕ–ի զինվորներն Աֆղանստանում սպանել են «Թալիբան»–ի 70 գրոհայինների

ՆԱՏՕ–ի զինվորներն Աֆղանստանում սպանել են «Թալիբան»–ի 70 գրոհայինների

Աֆղանստանում զինված բախումներ են տեղի ունեցել Հյուսիսային դաշինքի զինվորականների և «Թալիբան»–ի ուժերի միջև, ինչի հետևանքով 70 գրոհային է զոհվել։ Այս մասին փոխանցում է «Lenta.ru»–ն՝ հղում անելով «Ռոյթերս» գործակալությանը։

Զինված բախումները գրանցվել են նոյեմբերի 8–ի երեկոյան Աֆղանստանի Պակտիկա գավառում, որտեղ տեղակայված է Աֆղանստանի անվտանգությանն աջակցող միջազգային ուժերի և տեղի զինվորների համատեղ բազան։

Պակտիկա գավառը գտնվում է Պակիստանի Հյուսիսային Վազիրիստան գավառի հարևանությամբ, որտեղ տեղակայված են ինչպես «Թալիբան»–ի, այնպես էլ նրա հետ կապված «Հաքքանիի ցանց»–ի գրոհայինները։ Հուլիսին զինված ընդհարում էր տեղի ունեցել նաև ՆԱՏՕ–ի զորքերի և «Հաքքանիի ցանց»–ի ուժերի միջև, որտեղ զոհվել էր 50 գրոհային։

Այս խորագրի վերջին նյութերը