Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին։
Այս մասին Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է լրագրողների հետ զրույցում։
«Մյունխենում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, որից հետո որոշվել է վերսկսել բանակցային գործընթացը: Առաջիկա օրերին նախատեսվում է խաղաղության պայմանագրի շուրջ դեմ առ դեմ բանակցություններ անցկացնել Հայաստանի պատվիրակության հետ»,-նշել է նա։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:

Աղբյուրը՝ tert.am
***
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։