Լրահոս

26.02.2024 12:47

Վանաձորի բանտում դատապարտյալը նախ կարել է շուրթերը, ապա գնդասեղով միացրել իրար

Վանաձորի բանտում դատապարտյալը նախ կարել է շուրթերը, ապա գնդասեղով միացրել իրար

Փետրվարի 21-ին Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր․ օր․-ի 162 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, սույն գործը նախաձեռնվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի թիվ 01 խցում պահվող դատապարտյալ Արմեն Զ․-ի կողմից իր շուրթերը գնդասեղով (բուլավկա) միմյանց միացնելու փաստով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ին, իսկ փետրվարի 9-ին նա իր շուրթերը կարել էր, պատճառաբանելով, որ ինքը ցանկանում է, որպեսզի իրեն տեղափոխեն այլ քրեակատարողական հիմնարկ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։