Լրահոս

26.02.2024 12:11

Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Ա.Մանասյանին

Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Ա.Մանասյանին

Բաց նամակ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Ա.Մանասյանին

Իրազեկում եմ Ձեզ այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար՝ Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման օրոք պաշտպանության նախարարությունում ներդրված ատեստավորման համակարգի հետևանքով ներդրվել է նաև գենդեռային խտրականության ավանդույթը, որի հետևանքով կոպտորեն խախտվում են կին զինծառայողների իրավունքները:

Առատավոր օրինակներից մեկը ատեստավորման ժամանակ կին զինծառայողների ֆիզիկական պատրաստվացության քննություններն են:

Բանն այն է, որ ատեստավորման ժամանակ ֆիզիկական պատրաստվացության քննությունները հաձնելու նպատակով զինծառայողների համար ստեղծվել են համապատասխան տարիքայն խմբեր՝ տղամարդկանց համար թվով յոթ խումբ, իսկ կին զինծառայողների համար թվով չորս խումբ:

Կին զինծառայողների համար 4-րդ խմբի տարիքային շեմը սահմանվում է 35-40 տարիքով, ուստի այդ պատճառով օրինակի համար 50 տարեկան կին զինծառայողները պարտավոր են հանձնել 35-40 տարեկան կին զինծառայողներին համապատասխան նորմատիվներ, այն ժամանակ, երբ նույն 50 տարեկան տղամարդ զինծառայողների համար առկա է արդեն իսկ 7-րդ տարիքային խումբ՝ 50-54 տարեկաններ, ուստի այդ տարիքի համար համապատասխան նորմատիվներով, որում նվազեցված է հանձնվող նորմատիվ վարժությունների քանակները և վարժությունների կատարման համար սահմանված է ավելի բարենպաստ բալային համակարգ, ապա քննությունների արդյունքում նույն տարիքի կին զինծառայողները ունենալով ավելի բարդ նորմատիվների ծրագիր ստանում են ավելի քիչ միավորներ, կամ նույն տարիքի համար նախատեսված ավելի բարենպաստ նորմատիվներ ունեցող տղամարդ զինծառայողները, ինչի հետևանքով այդ տարիքային շեմ ունեցող կին զինծառայողները կտրվում են ատեստավորումից, իսկ տղամարդիկ բարեբախտաբար հանձնում են:

Ավելին նախկինում քառասուն տարեկան և բարձր տարիքային խմբերի կին զինծառայողները համապատասխան իրավական ակտերով առհասարակ ազատված էին բոլոր տեսակի ֆիզիկական պատրաստվացության քննություններից, քանի որ հաշվի էր առնվում կանանց ֆիզիոլոգիական առանձնահատկությունները և առօրյա կյանքում կանաց ծանրաբեռնվացությունը, մասնավորապես՝ երեխա բերելը, մեծացնելը, ընտանեկան օջախի կրակը պահպանելը և այլն, որը այս իշխանության կողմից առհասարակ հաշվի չի առնվում:

Վերոգրյալից ելնելով պահանջում եմ անհապաղ քննության առնել սույն ահազանգը ձեռնարկելով համապատասխան միջոցներ կին զինծառայողների իրավունքների վերականգնման հարցում:

Հ.Գ. Հարկ եմ համարում արձանագրել, որ ատեստավորման ժամանակ հաշվի չեն առնվում նաև նախարարության ստորաբաժանումների առանձնահատկությունների բնույթը ու նպատակները և զավեշտալի է նայվում, երբ ՊՆ իրավաբանական վարչության իրավաբաններից, ռազմական բժիշկներց կամ ռազմական լրագրողներից պահանջում են ապահովել նորմատիվների կատարումը հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողներին հավասար։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համագարգող` Էդգար Հովհաննիսյան։

26.02.2024 թ.

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։