Գարիկ Գալեյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է
Գարիկ Գալեյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Որդիների Կանչ» ՀԿ-ի նախագահ Արա Ռոստոմյանը։
Նա նշեց, որ Գալեյանի սիրտը ստենտավորել են, տեղադրել են 5 ստենդ, բայց նա ևս 2-ի կարիքն ունի, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա։
«Դեռ այնքան չի մեղմացել առկա խնդիրը։ Վաղը առավոտյան պետք է ստուգումներ անցնի, եթե կրիտիկական վիճակից դուրս եկած լինի, ապա մինչև օրվա վերջ գործողությունները կանեն։ Թեև Գարիկը գիտակցության է, բայց վիճակը դեռ կայուն չէ»,-ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր «Աստղիկ» բուժկենտրոն։
Հիշեցնենք` 2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Սեպտեմբերի 9–ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, և Գալեյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը։
Դրանից հետո փաստաբանը հայտնել էր, որ Գալեյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց: Սակայն, չնայած դրան, Վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 9-ին մերժեց նրա փաստաբանների միջնորդությունը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Ավելի ուշ նրա խափանման միջոցը փոխվեց, ընտրվեց տնային կալանքը։ Փետրվարի 21-ին դատարանը տնային կալանքը երկարաձգեց ևս երկու ամսով։