Քաղաքական

24.02.2024 14:19


Եկեղեցու դեմ հարձակումները 2018-ից են. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Եկեղեցու դեմ հարձակումները 2018-ից են. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Սա պլանավորված գործողություն է՝ նպատակ ունենալով հարձակվել մեր ավանդական ինքնության հետ առնչվող կառույցների վրա: Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցուն ակցիայի ժամանակ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան։

«Սրանք բոլորը քայլեր են, որոնք ուղղված են մեր հասարակությունը ատոմիզացնելու, բաժանելու սև ու սպիտակների, թշնամիների և դրա համար էլ հարձակվել են եկեղեցու դեմ, որովհետև եկեղեցին այն ինստիտուտն է, որը դիմադրում է ազգային ինքնության դեմ հարձակումներին»,-նշեց նա:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը