Խոստում – Նիկոլ Փաշինյանը Վանաձորում մասնակցեց կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը և խոստացավ, որ Վանաձորը կվերագտնի արդյունաբերական քաղաքի դերը։ Հայտարարվեց, որ գործարանը կառուցվել է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից: Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց գործարանում: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հոսսեյն Յաղուբպուրը և Արայիկ Ասրյանը նշեցին, որ ներդրել են 6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր ներդրումը կգերազանցի 21 մլն դոլարը։ Նշեցին, որ բալոնները մեծ պպահանջարկ ունեն, աշխարհում չորրորն է՝ Իրանից, Գերմանիայից ու ԱՄՆ-ից հետո։ Գործարանի աշխատանքների մեկնարկից հետո օրական արտադրողականությունը կլինի 200 բալոն, իսկ 2019թ. համալրվող սարքավորումների շնորհիվ թողունակությունը կբարձրանա մինչև 1000 բալոնի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի և այլ երկրների համար։ Փաշինյանը փակ խորհրդակցություն արեց, ասաց, որ խոսել են բալոնների արտադրությունը նոր սերնդի դնել։ Ասաց, որ աննախադեպ է նման գործարանի բացումը։ 2021թ․ ծրագիրը կամբողջականանա, և աշխատատեղերի քանակը կհասնի 120-ի։
Իրական պատկեր - «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից Լոռու մարզում կառուցվող գործարանների հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել դեռ 2017թ․ հոկտեմբերի 7-ին, մասնակցել էր վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նիկոլ Փաշինյանի՝ գործարանի բացմանը մասնակցելուց ամիսներ անց արդեն խոսվեց գործարանի փակման մասին։ 2019թ․ մայիսին, մամուլը պարզեց, որ գործարանը չի աշխատում։
Ըստ տարիների՝ գործարանն ունեցել է հետևյալ թվով աշխատողներ․
2018թ. - 1 աշխատակից
2019թ. տարբեր ամիսների՝ 1-8 աշխատակից
2020թ. - 7 աշխատակից
Ավելի ուշ գործարանի հայ համասեփականատեր Արայիկ Ասրյանն ասել էր, թե «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ընկերությունում 85% բաժնեմաս ունեցող իրանցի գործարարը Վանաձորում ներդրումային ծրագիրը կիսատ է թողել և հրաժարվել խոստացած ընդհանուր 21 մլն դոլար ծրագրի իրագործումից:
Գործարանի մասին վերջին տեղեկատվությունը հրապարակվել է21․04․2021թ․՝ Լոռու մարզպետարանի կայքում։ Այն մասին է, որ մարզպետն այցելել է Դարպաս համայնքում գործող «ՌՍՎ» հայ-իրանական կոմպոզիտային բալոնների (գազաբալոնների) արտադրության գործարան, որը առաջին խոշոր խմբաքանակը առաջիկա 2 օրերին կուղարկի Մոսկվա:
Համաձայն համասեփականատիրոջ, գործարանի՝ մինչ այդ ձախողման պատճառը եղել են պատերազմն ու համավարակը։ 2021 թվականին խոստացված 120 աշխատողի փոխարեն գործարանում, ըստ համասեփականատիրոջ, աշխատում էր 15 հոգի։ Չէր կատարվել նաև օրը 1000 բալոն արտադրելու խոստումը։ 2021 թվականից հետո գործարանի մասին տեղեկությունները դադարեցին։
Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հարցնում է․ «Եկեք մի այսպիսի էքսպերիմենտ անենք՝ վերցնենք հեղափոխության ընթացքում իմ տված բոլոր խոստումները կետ առ կետ և ուղղակի գույքագրենք, որովհետև դա շատ տեսական խոսակցություն է` խոստումները չի կատարվել։ Ո՞րը չի կատարվել»։
Իրական պատկեր -Yerevan.Today-ն արդեն ներկայացրել է շուրջ 200 խոստում, որ չեն կատարվել․ դրանց մի մասը տրվել են հեղափոխության ընթացքում։
Այս ելույթից 10 օր անց՝ 26.04.2019թ․ Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարց են տալիս խոստումներ չկատարալև մասով, սակայն այս անգամ այլ բան է պատասխանում․ «ԱԺ ամբիոնից ես տարբեր բաների մասին եմ խոսել, և հերթով բոլորին կանդրադառնա՞նք: Հիմա եթե վերցնենք, թե 1991 թվականից ինչ հոդվածներ եմ գրել, կապ չունի, բոլոր գրած հոդվածներիս օրենքի ուժ տա՞նք»:
14․03․2023թ․մամուլի ասուլիսում լրագրողը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոստումները Արցախի մասին, որոնք այդպես էլ չեն կատարվել և հակառակը՝ կատարվել են բոլորովին հակառակը։ Նիկոլ Փաշինյանը խոստումների չկատարումը արդարացրեց այսպես․ «Դուք նկարագրում եք գլոբալ փոփոխությունների ազդեցությունը մեր տարածաշրջանի և մեր երկրի վրա։ Այո, կարող ենք էդ շարքը շարունակել։ Փլուզվող աշխարհում ենք ապրում»։
Այսինքն խոստումներ տալը համարեց ամրապնդվելու անհաջող փորձ՝ ասելով․ «Եթե գտնվեինք փլուզվող շենքի մեջ, բոլորս էլ անկանոն շարժումներ էինք անելու, ես էլ, դուք էլ, բոլորս էլ։ Մեկը մի քիչ ավելի անկանոն, մեկը մի քիչ պակաս անկանոն։ Դուք նկարագրում եք փլուզվող աշխարհի մեջ մեր տեղակայվելու փորձերը, որոնք միշտ չէ, որ հաջող են տեղի ունեցել»։
Նիկոլ Փաշինյանը կարդաց «100 փաստ Նոր Հայաստանի մասին», որի 82-րդը հետևյալն էր․ «Այս տարվա առաջին եռամսյակում ամուսնությունների թիվը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 5 %-ով, ամուսնալուծությունները նվազել են 17 %-ով»։ Լրագրողները հարցրեցին, թե ինչ կապ ունի կառավարությունը դրա հետ․ պատասխանեց, թե նաև իրենց հեղափոխության շնորհքն է։
Իրական պատկեր - ԱՎԾ-ն հրապարակել է սոցիալ-ժողովրդագրական պատկերը, համաձայն որի՝ Հանրապետությունում 2023թ. հունվար-դեկտեմբերին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 279 դեպք` 2022թ. հունվար-դեկտեմբերին արձանագրված 269-ի համեմատ: Այսինքն, մեր երկրում ամուսնուլուծության դեպքերն աճ են արձանագրել՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի ոգևորության։
Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ներկայացրեց Նոր Հայաստանի մասին։ 70-րդը հետևյալն էր․ «Համաշխարհային մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը 2018 թվականի արդյունքներով առաջընթաց է գրանցել 19 կետով՝ բարելավելով իր դիրքերը և հայտնվելով 61-րդ հորիզոնականում։ Մամուլը Հայաստանում ազատ է, քան երբևէ։ Ըստ «Ֆրիդոմ Հաուս» միջազգային կազմակերպության՝ համացանցի մասին 2018 թվականի զեկույցի, Հայաստանը գրանցել է զգալի առաջընթաց՝ մասամբ ազատ երկրների շարքից անցում կատարելով ազատ երկրների շարք։ 66 երկրների շարքում Հայաստանն այն 19 երկրներից է, որտեղ համացանցի ազատությունը գրանցել է նշանակալի առաջընթաց։ 2018 թվականին «The Economist» հանդեսի կողմից Հայաստանը ճանաչվել է տարվա երկիր»։
Իրական պատկեր - Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հպարտանում էր, որ Հայաստանն առաջընթաց է գրանցել 2018 թվականի տվյալներով և հասել 61-րդ տեղ, 2021 թվականին, արդեն, նահանջեց 63-րդ հորիզոնական։
«Հայաստանում մամուլը ազատ է, քան երբևէ» արտահայտությունը Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, սակայն այս ընթացքում բազմաթիվ են եղել դեպքերը՝ մամուլի դեմ ճնշումների՝ ընդդիմադիր հեռուստաընկերութունների փակում, կայքերի վրա հարձակումներ, գովազդային սահմանափակումներ։ Լրագրողների, լրատվամիջոցների դեմ բռնություններին, ընդդիմադիր մամուլին իշխանական պատգամավորների թիրախավորմանը, խուզարկությանը, տուգանքներին, ընդդիմադիր հեռուստաընկերությունները փակելուն և այլ փաստերի անդրադարձել ենք ՏԵՂԵԿԱՆՔ № 7-ում։
Համաձայն մոնիթորինգի, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության և ճնշումների դեպքերն ավելացել են։ 2023 թվականին ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ գրանցվել է ֆիզիկական բռնությունների 6, տարատեսակ ճնշումների 60, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 135 դեպք։Աճել են նաև ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների դատական հայցերի թիվը՝ 36, որոնցից 34-ը՝ զրպարտության և վիրավորանքի, 2-ը՝ հեղինակային իրավունքի խախտման հիմքով, որոնք հիմնականում ներկայացրել են պետական մարմինները, պաշտոնյաները, իշխող ուժի ներկայացուցիչները: Իսկ դատական գործերն ուղեկցվում են գույքի և հաշիվների վրա արգելանքով, ինչը դժվարացնում է լրատվամիջոցների աշխատանքը։
Ելույթ - 2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈւ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ: ՀՀ Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռքբերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված:
Իրական պատկեր -30․09․2021թ․ ձերբակալվեց, ապա կալանավորվեցպաշտպանության արդեն նախկին նախարարԴավիթ Տոնոյանը։ Մեղադրանքը առանձնապես խոշոր չափերի հափշտակությունն էր։ Կալանավորվել էր նաև զենքի մատակարար Դավիթ Գալստյանը՝ «պատրոն Դավո» մականվամբ։
Հայտարարվեց, որ կալանավորվել են ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում Պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նշվեց առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մասին։
Դավիթ Տոնոյանը մինչ այժմ կալանավորված է, Դավիթ Գալստյանը քանիցս կալանավորվեց և ազատ արձակվեց։
Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանի «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը, ըստ ԱԱԾ-ի, Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։
Փաստորեն, հակառակ Նիկոլ Փաշինյանի՝ 80-ականների զենքի էջը փակելու խոստման, բանակը զինվել է նաև 70-ականների զենքով։
Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ռազմական շքերթ կազմակերպեց, որի ժամանակ ցուցադրվեցին հայկական բանակից պատերազմի ժամանակ առգրավված միլիարդավոր դոլարների զինտեխնիկա։ Այսինքն, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ժամանակ ձեռք բերված, այլև իրենից առաջ ձեռք բերված բազմամամիլիարդանոց զինտեխնիկան, հանձնվեց թշնամուն։
Ի հակառակ հայտարարության, թե Հայաստանը բազմաթիվ զինատեսակներ է ձեռք բերել, Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Հայաստանին ոչ մի երկիր զենք չի վաճառում ՀԱՊԿ անդամ լինելու պատճառով։
«ՍՈւ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների մասով էլ հարկ է նշել, որ նրանք այդպես էլ չօգտագործվեցին․ կառավարությունը ինքնաթիռները ձեռք էր բերել առանց հրթիիռների։
ՏԵՂԵԿԱՆՔ № 37՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար
Yerevan today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը
22․12․2018թ․ Գազաբալոնների արտադրության գործարանի բացում Վանաձորում
Խոստում – Նիկոլ Փաշինյանը Վանաձորում մասնակցեց կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը և խոստացավ, որ Վանաձորը կվերագտնի արդյունաբերական քաղաքի դերը։ Հայտարարվեց, որ գործարանը կառուցվել է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից: Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց գործարանում: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հոսսեյն Յաղուբպուրը և Արայիկ Ասրյանը նշեցին, որ ներդրել են 6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր ներդրումը կգերազանցի 21 մլն դոլարը։ Նշեցին, որ բալոնները մեծ պպահանջարկ ունեն, աշխարհում չորրորն է՝ Իրանից, Գերմանիայից ու ԱՄՆ-ից հետո։ Գործարանի աշխատանքների մեկնարկից հետո օրական արտադրողականությունը կլինի 200 բալոն, իսկ 2019թ. համալրվող սարքավորումների շնորհիվ թողունակությունը կբարձրանա մինչև 1000 բալոնի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի և այլ երկրների համար։ Փաշինյանը փակ խորհրդակցություն արեց, ասաց, որ խոսել են բալոնների արտադրությունը նոր սերնդի դնել։ Ասաց, որ աննախադեպ է նման գործարանի բացումը։ 2021թ․ ծրագիրը կամբողջականանա, և աշխատատեղերի քանակը կհասնի 120-ի։
Իրական պատկեր - «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից Լոռու մարզում կառուցվող գործարանների հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել դեռ 2017թ․ հոկտեմբերի 7-ին, մասնակցել էր վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նիկոլ Փաշինյանի՝ գործարանի բացմանը մասնակցելուց ամիսներ անց արդեն խոսվեց գործարանի փակման մասին։ 2019թ․ մայիսին, մամուլը պարզեց, որ գործարանը չի աշխատում։
Ըստ տարիների՝ գործարանն ունեցել է հետևյալ թվով աշխատողներ․
Ավելի ուշ գործարանի հայ համասեփականատեր Արայիկ Ասրյանն ասել էր, թե «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ընկերությունում 85% բաժնեմաս ունեցող իրանցի գործարարը Վանաձորում ներդրումային ծրագիրը կիսատ է թողել և հրաժարվել խոստացած ընդհանուր 21 մլն դոլար ծրագրի իրագործումից:
Գործարանի մասին վերջին տեղեկատվությունը հրապարակվել է 21․04․2021թ․՝ Լոռու մարզպետարանի կայքում։ Այն մասին է, որ մարզպետն այցելել է Դարպաս համայնքում գործող «ՌՍՎ» հայ-իրանական կոմպոզիտային բալոնների (գազաբալոնների) արտադրության գործարան, որը առաջին խոշոր խմբաքանակը առաջիկա 2 օրերին կուղարկի Մոսկվա:
Համաձայն համասեփականատիրոջ, գործարանի՝ մինչ այդ ձախողման պատճառը եղել են պատերազմն ու համավարակը։ 2021 թվականին խոստացված 120 աշխատողի փոխարեն գործարանում, ըստ համասեփականատիրոջ, աշխատում էր 15 հոգի։ Չէր կատարվել նաև օրը 1000 բալոն արտադրելու խոստումը։ 2021 թվականից հետո գործարանի մասին տեղեկությունները դադարեցին։
15.04.2019թ․, ճեպազրույց
Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հարցնում է․ «Եկեք մի այսպիսի էքսպերիմենտ անենք՝ վերցնենք հեղափոխության ընթացքում իմ տված բոլոր խոստումները կետ առ կետ և ուղղակի գույքագրենք, որովհետև դա շատ տեսական խոսակցություն է` խոստումները չի կատարվել։ Ո՞րը չի կատարվել»։
Իրական պատկեր - Yerevan.Today-ն արդեն ներկայացրել է շուրջ 200 խոստում, որ չեն կատարվել․ դրանց մի մասը տրվել են հեղափոխության ընթացքում։
Այս ելույթից 10 օր անց՝ 26.04.2019թ․ Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարց են տալիս խոստումներ չկատարալև մասով, սակայն այս անգամ այլ բան է պատասխանում․ «ԱԺ ամբիոնից ես տարբեր բաների մասին եմ խոսել, և հերթով բոլորին կանդրադառնա՞նք: Հիմա եթե վերցնենք, թե 1991 թվականից ինչ հոդվածներ եմ գրել, կապ չունի, բոլոր գրած հոդվածներիս օրենքի ուժ տա՞նք»:
14․03․2023թ․ մամուլի ասուլիսում լրագրողը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոստումները Արցախի մասին, որոնք այդպես էլ չեն կատարվել և հակառակը՝ կատարվել են բոլորովին հակառակը։ Նիկոլ Փաշինյանը խոստումների չկատարումը արդարացրեց այսպես․ «Դուք նկարագրում եք գլոբալ փոփոխությունների ազդեցությունը մեր տարածաշրջանի և մեր երկրի վրա։ Այո, կարող ենք էդ շարքը շարունակել։ Փլուզվող աշխարհում ենք ապրում»։
Այսինքն խոստումներ տալը համարեց ամրապնդվելու անհաջող փորձ՝ ասելով․ «Եթե գտնվեինք փլուզվող շենքի մեջ, բոլորս էլ անկանոն շարժումներ էինք անելու, ես էլ, դուք էլ, բոլորս էլ։ Մեկը մի քիչ ավելի անկանոն, մեկը մի քիչ պակաս անկանոն։ Դուք նկարագրում եք փլուզվող աշխարհի մեջ մեր տեղակայվելու փորձերը, որոնք միշտ չէ, որ հաջող են տեղի ունեցել»։
08.05.2019թ․, մամուլի ասուլիս
Նիկոլ Փաշինյանը կարդաց «100 փաստ Նոր Հայաստանի մասին», որի 82-րդը հետևյալն էր․ «Այս տարվա առաջին եռամսյակում ամուսնությունների թիվը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 5 %-ով, ամուսնալուծությունները նվազել են 17 %-ով»։ Լրագրողները հարցրեցին, թե ինչ կապ ունի կառավարությունը դրա հետ․ պատասխանեց, թե նաև իրենց հեղափոխության շնորհքն է։
Իրական պատկեր - ԱՎԾ-ն հրապարակել է սոցիալ-ժողովրդագրական պատկերը, համաձայն որի՝ Հանրապետությունում 2023թ. հունվար-դեկտեմբերին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 279 դեպք` 2022թ. հունվար-դեկտեմբերին արձանագրված 269-ի համեմատ: Այսինքն, մեր երկրում ամուսնուլուծության դեպքերն աճ են արձանագրել՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի ոգևորության։
08.05.2019թ․, մամուլի ասուլիս
Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ներկայացրեց Նոր Հայաստանի մասին։ 70-րդը հետևյալն էր․ «Համաշխարհային մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը 2018 թվականի արդյունքներով առաջընթաց է գրանցել 19 կետով՝ բարելավելով իր դիրքերը և հայտնվելով 61-րդ հորիզոնականում։ Մամուլը Հայաստանում ազատ է, քան երբևէ։ Ըստ «Ֆրիդոմ Հաուս» միջազգային կազմակերպության՝ համացանցի մասին 2018 թվականի զեկույցի, Հայաստանը գրանցել է զգալի առաջընթաց՝ մասամբ ազատ երկրների շարքից անցում կատարելով ազատ երկրների շարք։ 66 երկրների շարքում Հայաստանն այն 19 երկրներից է, որտեղ համացանցի ազատությունը գրանցել է նշանակալի առաջընթաց։ 2018 թվականին «The Economist» հանդեսի կողմից Հայաստանը ճանաչվել է տարվա երկիր»։
Իրական պատկեր - Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հպարտանում էր, որ Հայաստանն առաջընթաց է գրանցել 2018 թվականի տվյալներով և հասել 61-րդ տեղ, 2021 թվականին, արդեն, նահանջեց 63-րդ հորիզոնական։
«Հայաստանում մամուլը ազատ է, քան երբևէ» արտահայտությունը Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, սակայն այս ընթացքում բազմաթիվ են եղել դեպքերը՝ մամուլի դեմ ճնշումների՝ ընդդիմադիր հեռուստաընկերութունների փակում, կայքերի վրա հարձակումներ, գովազդային սահմանափակումներ։ Լրագրողների, լրատվամիջոցների դեմ բռնություններին, ընդդիմադիր մամուլին իշխանական պատգամավորների թիրախավորմանը, խուզարկությանը, տուգանքներին, ընդդիմադիր հեռուստաընկերությունները փակելուն և այլ փաստերի անդրադարձել ենք ՏԵՂԵԿԱՆՔ № 7-ում։
Համաձայն մոնիթորինգի, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության և ճնշումների դեպքերն ավելացել են։ 2023 թվականին ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ գրանցվել է ֆիզիկական բռնությունների 6, տարատեսակ ճնշումների 60, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 135 դեպք։ Աճել են նաև ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների դատական հայցերի թիվը՝ 36, որոնցից 34-ը՝ զրպարտության և վիրավորանքի, 2-ը՝ հեղինակային իրավունքի խախտման հիմքով, որոնք հիմնականում ներկայացրել են պետական մարմինները, պաշտոնյաները, իշխող ուժի ներկայացուցիչները: Իսկ դատական գործերն ուղեկցվում են գույքի և հաշիվների վրա արգելանքով, ինչը դժվարացնում է լրատվամիջոցների աշխատանքը։
25.01.2020թ., մամուլի ասուլիս
Ելույթ - 2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈւ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ: ՀՀ Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռքբերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված:
Իրական պատկեր - 30․09․2021թ․ ձերբակալվեց, ապա կալանավորվեց պաշտպանության արդեն նախկին նախարարԴավիթ Տոնոյանը։ Մեղադրանքը առանձնապես խոշոր չափերի հափշտակությունն էր։ Կալանավորվել էր նաև զենքի մատակարար Դավիթ Գալստյանը՝ «պատրոն Դավո» մականվամբ։
Հայտարարվեց, որ կալանավորվել են ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում Պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նշվեց առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մասին։
Դավիթ Տոնոյանը մինչ այժմ կալանավորված է, Դավիթ Գալստյանը քանիցս կալանավորվեց և ազատ արձակվեց։
Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանի «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը, ըստ ԱԱԾ-ի, Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։
Փաստորեն, հակառակ Նիկոլ Փաշինյանի՝ 80-ականների զենքի էջը փակելու խոստման, բանակը զինվել է նաև 70-ականների զենքով։
Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ռազմական շքերթ կազմակերպեց, որի ժամանակ ցուցադրվեցին հայկական բանակից պատերազմի ժամանակ առգրավված միլիարդավոր դոլարների զինտեխնիկա։ Այսինքն, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ժամանակ ձեռք բերված, այլև իրենից առաջ ձեռք բերված բազմամամիլիարդանոց զինտեխնիկան, հանձնվեց թշնամուն։
Ի հակառակ հայտարարության, թե Հայաստանը բազմաթիվ զինատեսակներ է ձեռք բերել, Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Հայաստանին ոչ մի երկիր զենք չի վաճառում ՀԱՊԿ անդամ լինելու պատճառով։
«ՍՈւ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների մասով էլ հարկ է նշել, որ նրանք այդպես էլ չօգտագործվեցին․ կառավարությունը ինքնաթիռները ձեռք էր բերել առանց հրթիիռների։
Շարունակելի
Ընթերցել ՏԵՂԵԿԱՆՔ № 35–ը և ՏԵՂԵԿԱՆՔ № 36–ը
Անցնել ամբողջ շարքին