ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից պարզաբանումներ է ակնկալում ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման վերաբերյալ
Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Ակնկալում ենք սպառիչ պարզաբանումներ երկկողմ խողովակներով, թե իրականում ինչ է կանգնած Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետևում Հավաքական անվտանգության պայմանագրին և բուն կազմակերպությանը Հայաստանի մասնակցության սառեցման վերաբերյալ»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ից։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարության մեջ նշված է նաև, որ Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից պարզաբանումներ է ակնկալում ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման վերաբերյալ
Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։