Քաղաքական

23.02.2024 12:33


«Մայր Հայաստան»-ը սատարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն

«Մայր Հայաստան»-ը սատարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն

«Մայր Հայաստան» շարժումը խստորեն դատապարտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պարբերաբար կազմակերպվող քարոզչական ու տարաբնույթ այլ հարձակումները: Մենք դիտարկում ենք դրանք որպես հայ ժողովրդի հենասյուներից մեկի և հայի ինքնության հանդեպ հետևողականորեն իրականացվող քայքայիչ գործունեություն՝ թելադրված արտաքին ուժերի կողմից:

Մեր Եկեղեցու դեմ տարվող արշավը սպասարկում է թշնամական օրակարգ և նպատակ ունի ոչնչացնելու հայ ժողովրդի դիմադրողականության արմատներից մեկը:

«Մայր Հայաստան» շարժումն իր միանշանակ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Ի նշան պաշտպանության ու հարգանքի՝ մենք փետրվարի 24–ին կլինենք Մայր Աթոռում։

«Մայր Հայաստան» շարժում

Այս խորագրի վերջին նյութերը