Մեկնաբանություն

22.02.2024 13:11


Հայաստանի զրոյական կետը

Հայաստանի զրոյական կետը

Նիկոլ Փաշինյանի օրոք ամեն ինչ զրոյացավ՝ 88–ի շարժման ձեռքբերումները, պետությունը, մարդկային հարաբերությունները ․․․

Նիկոլի կինն «էն գլխից» անկեղծ էր։ Նա ասում էր, որ զոհերը հանուն ոչնչի էին։ Նա գիտեր, որ իրենք եկել են ոչնչացնելու համար, դրա համար էլ զոհերի գնով ձեռքբերածը համարում էր «հանուն ոչնչի»։

Նիկոլը զրոյացրեց նաև բանակցային ձեռքբերումները և սկսեց իր զրոյական կետից, որպեսզի զրոյացնի Արցախը և զրոյացման կետին հասցնի Հայաստանը։

Ի դեպ, Նիկոլի օրոք զրոյական մակարդակի են իջել նաև բարքերը։ Այնպես չէ, որ նրա վարչապետությունից առաջ բարքերը լավ վիճակում էին։ Պարզապես հիմա դրանք ավելի գռեհիկ ու անասնական տեսք են ստացել։ Ինչ ցանվել էր, դա էլ հնձվեց։

Հայաստան–00

Մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ 138 հոգի, ավելի ճիշտ՝ շնչավոր երկոտանի, ցանկություն է հայտնել մասնակցելու մի աճուրդի, որտեղ ավտոմեքենայի պետհամարանիշ է վաճառվելու։ Նախնական գին է սահմանվել 20 միլիոն դրամը, այսինքն՝ շուրջ 50 հազար դոլարը։

Այդ բաղձալի պետհամարանիշը ցույց է տրված հոդվածին կից նկարում։ Պատկերացնո՞ւմ եք՝ 00 օօ 000 պետհամարանիշ ունենալու ցանկություն հայտնած 138 երկոտանի կա, որ պատրաստ է նվազագույնը վճարել 50 հազար դոլար։ Թե իրականում ինչ կդառնա դրա գինը, պարզ չէ, քանզի աճուրդը դեռ չի կայացել։ Այսինքն՝ գինը կարող է հասնել 100 հազար դոլարի։

Ստացվում է, որ 138 կենդանի պատրաստ են առնվազն 50 հազար դոլար ծախսել 00–ի համար։ Դա համախառն կազմում է 6․900․000 դոլար։ Թե ինչ կարելի է անել այդ փողով, չթվարկեմ։

Շատ խորհրդանշական է, որ զուգարանի վրայի թիվ հիշեցնող 00–ների համար այդքան գումար են պատրաստ տալ երկոտանիները։ Նիկոլը Հայաստանը մի մեծ 00–ի վերածել, որտեղ իրենց աշխարհաքաղաքական ու տեղական արտաթորանքն են թողնում դրսի խաղացողները։ Իսկ ներսում անասունները 50 հազար դոլար են պատրաստ տալ արտաթորանքի վերածված երկրում զուգարանային համարներով ավտոն ճռռացնելու համար։

Մարդն ու անասունը միմյանցից տարբերվում են ոչ միայն հիշողությամբ, այլ նաև բարոյականությամբ, արժանապատվությամբ, ամոթի զգացողությամբ։ Նաև՝ լիքը այլ բաներով։

Երկիրը քաքի մեջ է, իսկ սրանք համախառն 7 միլիոն դոլարի չափ փող են պատրաստ տալ 00–ին, բայց Նիկոլի դեմ հաստատ քայլ չեն անի՝ «Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում» թեմայով։ Դրանց հետագայում պետք է բացահայտել ու «մտցնել այ էն ծակը»։ Դրանց մեջ հաստատ էս նորաթուխ «հեղափոխական օլիգարխներից» էլ կլինեն։ Սրտները 00 է ուզում։ Հայաստանը 00–ի մեջ է, իսկ սրանք ավտոյի համար են առնում 50 հազար դոլարով։ Երևի Ստամբուլում էլ 1915–ին հայ փողատերերի մեծ մասը ռեստորաններում ու բորդելներում կայֆերի մեջ են եղել։ Մինչև որ թուրքերը յաթաղանը քամակները չեն մտցրել։ Նման ոչխարներին հասնում է, անկեղծ ասած։ Անասունը ազգություն չունի։ Հետևաբար՝ ազգային կարեկցանքի արժանի չէ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը