Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ
«Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները դարձել են ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ։
Համացանցում հայտնվել է ադրբեջանցիների կողմից իրականացվող մշակութային վանդալիզմի հերթական փաստն ապացուցող հրապարակումը: Համաձայն այդ հրապարակման՝ Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս եկեղեցիների տարածքում (նյութի աղբյուրում վերջիններս ներկայացվում են որպես աղվանական) իրականացվելու են պարսպապատման և վերանորոգման աշխատանքներ:
Լուսանկարներից պարզ է դառնում, որ եկեղեցու տարածքում արդեն իսկ սկսվել են շինարարական աշխատանքները․ հանվել են Սուրբ Սարգիս եկեղեցու խաչը, արձանագիր քարերից մեկը, եկեղեցու տարածքից բացակայում են նաև խաչքարերի բեկորները:
Սուրբ Գրիգոր եկեղեցու տարածքում քանդվել են նաև մինչև 1993 թվականը տեղի թրքացած քուրդ ընտանիքի կողմից արված կցակառուցումները: