Քաղաքական

21.02.2024 20:59


Հայաստանն իմ բոստանն է, խոպանչին՝ իմ հարկատուն․ ՔՊ-ի նոր կարգախոսը․ «Կարճ ասած»․ (տեսանյութ)

Հայաստանն իմ բոստանն է, խոպանչին՝ իմ հարկատուն․ ՔՊ-ի նոր կարգախոսը․ «Կարճ ասած»․ (տեսանյութ)

Մարտունեցիները բողոքի ցույց էին անում, փակել էին փողոցներ․ արտագնա աշխատանքի մեկնողները շատ են, կառավարությունն էլ որոշել է օգտվել հարմար առիթից և տեղավորվել հիմա էլ մարտունեցիների գրպանը՝ աշխատանքի մծ մասը հարկերի ձևով տանելով։ Կառավարությունն աշխատըանքով չի ապահովում, մարդիկ խոպան են գնում, բայց ասում է՝ հոպ, բա իմ փա՞յը։ Այսինքն՝ պետական ռեկետ։ Սա նույն Մարտունին է, որի տարածքում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ ոչխար էին մորթում ու ասում էին՝ Նիկոլ ջան, դու եկար մեզ փրկեցիր նախկիններից։ Ճանապարհն էլ նույնն է, որտեղ թափվել էր ոչխարի արյունը։ Բայց հիմա փակվել է Նիկոլի դեմ։ Նախկինում իրենցից հարկ չէին վերցնում, բայց ասում էին՝ ապրես Նիկոլ ջան, մեզ փրկեցիր։ Պարզապես, ինչպես բազմիցս ասել եմ, ամեն քաղաքացի իր մաշկի վրա զգում է ու զգալու է Նիկոլ Փաշինյան ու «Քաղաքացիական պայմանագիր» իշխանություն ունենալու ողջ թշվառությունը։ Մի քան թողարկում նվիրել եմ սրանց նշանակած, բարձրացրած տույժերին ու տուգանքներին։

Ժողովուրդն ասում է՝ ինչո՞ւ եք մեր արդար քրտինքը հարկում․ մինչև 400 հազար դրամ հարկ է եկել, դա կազմում է 1000 դոլար կամ 80 հազար ռուբլի․ ո՞ր խոպանչին է ամիսը 80 հազար ռուբլի աշխատում, որ բերի տա ձեզ։ Բայց մյուս հարցը՝ ձեր քրտինքը որ հարկում են, ո՞ւր են գնում փողերը։ Սա շատ ավելի կարևոր է․ եթե իմանաս էդ հարկը տալիս ես ու պետություն է սարքվում, ամուր սահման, կարող է չբողոքես։ Գնում է պետություն սարքելուն, թե՞ գնում է ԱԱԾ-ին, կարմիր բերետավորներին պարգևատրելուն, որ Նիկոլ Փաշինյանի թիկունք պահեն մեղմ ասած։

Ոնց էլ ներկայացնում են իրենց եկամուտները իշխանականները, միևնույն է՝ այն ձևավորվում է ձեր հարկերի հաշվին, իրենք պետական ծառայողներ են, ասում են՝ բիզնես չեն անում ու դա ձևավորվում է ձեր եկամուտների հաշվին։ Ուրեմն ստացվում է՝ էն, որ Սուրեն Պապիկյանը 168 հազար դոլարով բնակարան է գնել Երևանի էլիտար թաղամասում․ նշանակում է, որ 168 խոպանչի պետք է 1000 դոլար հարկ մուծի, որ Սուրեն Պապիկյանի տան փողը լրանա։ Արարատ Միրզոյանը էլ դղյակ է գնել․ ՔՊ-ականների հայտարարագրերը նայեք՝ տարին մեկ-երկու տուն․ բացեք հայտարարագրերը ու ձեր մեջ բաժանեք, թե անի հոգի պետք է հարկ մուծի, որ տան վարկը տան ՔՊ-ականները։ Մաթեմատիկական հաշվարկ։ Բա բերել եք, չպահե՞ք։ Նիկոլը ընտանիքով գնաց Մյունխեն․ թռիչքը, հյուրանոցը, անձնակամզը, կկազմի՞ մի 100 հազար դոլար․ խնդրեմ, թող մի 100 արտագնա աշխատանքի մեկնող աչքի առաջ ունենա․ էսօր էլ գնացել են Ֆրանսիա, էլի ընտանիքով ու լիքը ձրիակեր այլ պաշտոնյաների հետ։ Բա գնացեք Ռուսաստանում ձեզ կոտորեք աշխատելով, որ ձեր ուսերի վրայով եկածները վայելեն։ 603 մլն դրամ՝ Կոնդի կառավարական դաչաների համար․ այսինքն՝ շուրջ 1,5 մլն դոլար․ ևս 1500 վարտագնա աշխատանքի մեկնող, ձեր աչքը լույս լինի։

ՔՊ-ական իշխանության դեմքը ի՞նչն է՝ ասֆալտը․ իսկ ի՞նչ ասֆալտ են անում․ քա՞նի հատ տեսանյութ է համացանցում ֆռում, որ գարնանն արած ասֆալտը աշնանը դարձել է էլի ասֆալտելու ենթակա։ Նախորդ տարի մի հետաքրքրիր բան տեղի ունեցավ ԱԺ-ում․ ՔՊ-ական Սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը իրենց Տարածքային կառավարման նախարար Սանոսյան Գնելին ասում էր՝ ինչի՞ որակով ասֆալտ չեք անում, միլիոններ ենք լցնում ասֆալտի տակ, ցույց ենք տալիս, թե գործ ենք անում, բայց երեք ամսից փչանում է․ Նարեկ ջան ասին, եքա տղա ես, չես տեսնո՞ւմ կամերա կա, ժողովուրդը լսում է մեզ, ու թեման փոխեցին։ Բա էդ հենց ձեր փողերն են ժղովուրդ ջան, էդ որ չեն ուզում կամերայով ասեն ոնց է քամուն տրվում իրականում։ Իսկ ինչո՞ւ են անընդհատ ասֆալտ անում ժողովուրդ ջան, նույն տեղը տարին երկու անգամ․ գուցե նրա համար, որ ասֆալտի տենդերները իրենք, իրենց ընտանիքի անդամները, իրենց թիմակիցնե՞րն են շահում, Ալենի եղբայր-բան․ ինչքան շատ ճամփա քանդվի ու ինչքան շուտ քանդվի, էնքան շատ փող։ Ամեն օր 100 հազարավոր ավտո է գնում գալիս գազանանոցի մոտով, փոսերը տեսել ե՞ք․ անցած տարի էին ասֆալտել։ Ավիյանն ասում է՝ դե նախկինները աղ քիչ էին ցանում, դրա համար էլ իրենց սարքած ասֆալտը չէր քանդվում, մենք շատ ենք աղ ցանում, քանդվում է․ եթե փողոցները քայքայվում են, ուրեմն լավ ենք աշխատում։ Աշխարհը վաղուց դուրս է եկել աղից, նախկիններին մերժել եք, աղը չեք մերժե՞լ։ Ականջդ կանչի, ընդդիմադիր Նիկոլ, կասեր՝ ասֆալտը ամենալավ ուտելու թեման է։ Իսկ ո՞վ ա ուտում․ կոնկրետ ՔՊ-ական չինովնիկ չէ՞, պոզ ու պոչ չունի, բայց ունի անուն-ազգանուն ու հնարավոր է՝ նաև թրաշ։ Խոպանչիներ ջան, ձեզ հարկում են ու հարստանում։ Ձեզ խաբում են ասֆալտով ու նույն բանը էնքան են ասֆալտում, որ անգիր անեն։ Բա ինչի՞ են ուզում մնալ իշխանության ժողովուրդ․ կարող ա՞ նրա համար, որ իրենց համար ամենալավ բիզնեսն ա։

Էս օրերին մեծ աղմուկ է բարձրացել Երևանում հրապարակները, մայթերը սալարկելու վերաբերյալ, տոմետները տարին մի քանի անգամ փոխում են․ ինչո՞ւ․ որովհետև հարկատուների փողերը գնում են կոնկրետ գրպաններ։ Դուք ճկռում եք, հարկ եք տալիս, որ դա դառնա անորակ ասֆալտ, որ ՔՊ-ական քաղաքապետը «Մայբախ» քշի, որ 6 մլն դոլարով նույն Մարտունիում հիվանդանոց սարքեն ու չաշխատի, որ Մեղրիում մանկապարտեզ սարքեն, հետո ասեն՝ սխալ տեղ ենք սարքել, քանդում ենք ուրիշը սարքենք։ Ու այսպես հազար օրինակ։ Սաղ անում են հարկատուների փողերով ու անում են բրակ։ Ձեր մայրերի ու հայրերի թոշակը չի բարձրացնում, որովհետև փող չկա, բայց ձեր փողերը գանձում են քամուն տալու համար, իրենց ճոխ ապրելակերպը պահելու համար։ «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը փոխել են մենք ենք տերը մեր թալանի։ Նիկոլը 2018 թվականին հպարտանում էր, թե իրենց թիմում հարուստ մարդ չկա։ Բա հիմա՞։ Ոտքերի տակ ոչխար էիք մորթում, թե՝ խեղճ հարիֆ են։

Էկոնոմիկայի նախարար ունեինք, մի շաբաթ է գործից ազատվել, մոռացած հլը չեք լինի, ասում էր՝ ժողովրդին ինչ խոստացել ենք, մեր պլանավորած ծրագրերում կեսը չկան, որն էլ պլանավորված է, դրա կեսը բյուջեում չկա, բյուջեում էլ որը կա, դրա կեսն էլ չենք իրականացնում։ ՔՊ-ականներն ասում են այ Քերոբյան, չես տեսնո՞ւմ, որ կամերա կա, չենք պայմանավորվե՞լ, որ տեսախցիկի առաջ ոչ թե 100 տոկոս ձախողման մասին պետք է խոսես, այլ 300 տոկոս տնտեսական աճի։ Թոզի մասին մոռացել էր, որ փչեր ժողովրդի աչքին։

Գեղարքունիքի մարզպետը Կարեն չգիտեմինչյան է, ազգանունը չեմ էլ հիշում, գնում է ցուցարարների հետ հանդիպման, մունաթ է գալիս նրանց վրա․ ասում է՝ որ գնում եք դրսում աշխատելու, թողնում եք գնում եք երկրից, ուրեմն պետությունը չեք սիրում։ Հլը մի կողմ եմ թողնում, որ մի 5-6 տարի ինքը երկրից գնացել է ռուսաստաններն ապրելու կամ խոպան, դրան չնդրադառնամ, կարող է՝ երկիրը սիրելով է գնացել․ դուք երկիրը, հողերը հանձնեք թիմով, տակը ինչ մնա՝ 3 տարի հետո հանձնեք, թուրքի զինվորին մոտեցնեք մեր տներին, հարկատուներիս փողերը մսխեք, թազա հարկեր ավելացնեք ու ստացվի, որ էդ սաղ անում եք, երկիրը սիրում եք, նրանք, որ չճեն ուզում ձեզ համար ստրուկ աշխատել, երկիրը չեն սիրո՞ւմ։ Պետական փողերը քամուն են տալիս արդեն ասացի, թե ոնց, ու հենց վտանգ կա, որ ջեբի փողը կպակասի, ասում են՝ ոնցոր մոռանում եք, որ դու ժողովրդավար երկրի դուխով քաղաքացի եք, թազա հարկ ենք մտածել հատուկ ձեզ համար, դավայ-դավայ մուծվեք հլը։ Բա եթե դու ուզում ես մի քիչ նորմալ ապրես, ՔՊ-ականներն էլ ուզում են ախռանիկին պահեն, չհրաժարվեն ծառայոթղական ավտոյից, քարտուղարուհուց, պալատներից ու պաեզդկաներից։ Դու ես, չէ՞ բերել, ժողովուրդ ջան, բա դու էլ պետք է պահես։ Բա իրենց բերել ես քռչոտ շորերով, լղար փորերով, բայց մեշոքներով ցանկություններով ու էդ սաղ պտի կատարես։

ՊԵԿ նախագահն ասում է՝ չափազանցնում են քաղաքական ուժերը խոպանչիներին հարկելու թեման շահարկելով՝ խոպանչիներին սթրեսի ենթարկում։ ՔՊ-ի ամենամեծ դեմագներից մեկն է․ Բադասյան Ռուստամ, դո՛ւք եք մարդկանց ծանուցում ուղարկել, որ մինչև 400 հազար դրամ հարկային պարտավորություն ունեն, քաղաքական ուժերը չեն ուղարկել։ Արտագնա աշխատանքի մեկնող հարգելի քաղաքացիներ, ձեզ «Հայաստան» դաշի՞նքն է ուղարկել հարկերը օդից իջած հարկերը մուծելու ծանուցագրերը, թե՞ «Հայկանդուխտ» կուսակցությունը։ Ուղարկել է ՔՊ-ական Պետական եկամուտների կոմիտեն, իր Ռուստամ Բադասյանով և էս ամենի վերևում կանգնած Նիկոլ Փաշինյանով։ Բա էլ ո՞վ է շահարկում։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, էդ որ դուք գնացել եք ուրիշ երկիր խոպան, ՔՊ-ականներն էլ որպես խոպան իշխանության են եկել, բայց քերում են խոպանչիներին։ Էս ամենը անխուսափելիորեն պետք է տեղի ունենար․ 6 տարի ասում ենք, թե սրանք ովքեր են, ինչ տեսակ են ու ինչ պետք է սպասել։ Քաղաքացիների մի մասը ՔՊ-ական իշխանության դժբախտություն լինելը հասկացավ ուրիշների օրինակով, մի մասը հասկանում է սեփական մաշկի վրա։

Ուղղակի էն մորթված ոչխարն էր ափսոս։ Էն վախտ ոտքերի տակ չմորթեիք, կմորթեիք հիմա ու հարկերը կփոխանցեիք ՔՊ կուսակցության հաշվին՝ որպես տուրք ժողովրդավարության բաստիոն Հայաստանում ապրելու համար։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը