Լրահոս

09.11.2011 12:29


Վիճակն անհույս է

Վիճակն անհույս է

Որոշ լրատվամիջոցներով օրեր առաջ տեղեկատվություն էր տարածվել, թե իշխանությունը ներքին օգտագործման համար սոցհարցում էր անցկացնել, որի արդյունքներն էլ պատճառ դարձան գիշերային հապճեպ որոշումների:

Մեր ունեցած տեղեկություններով  հարցերից մեկը ձևակերպված էր եղել հետևյալ կերպ. «Ո՞ր գործիչն է ունակ լուծել  ժողովրդի սոցիալական խնդիրները»: Հարցվածների 38 տոկոսը նշել Գագիկ Ծառուկյանի անունը:

«Ո՞վ կարող է երկրում հաստատել արդարության և համերաշխության մթնոլորտ» հարցին` 35 տոկոսով դարձյալ առաջին տեղում է եղել Գագիկ Ծառուկյանը։

«Եթե նախագահական ընտրություններում  լինի երկու թեկնածու` Սերժ Սարգսյան և Լևոն Տեր-Պետրոսյան, ապա ու՞մ օգտին կքվեարկեք»  հարցին ստացվել է հետևյալ պատասխանը` Լ. Տեր-Պետրոսյանը 56%,   Ս. Սարգսյան 24%, այլ պատասխաններ` 20%:

Այս խորագրի վերջին նյութերը