Քաղաքական

21.02.2024 16:13


«Խոպանչիները» փակել են Երևան-Մարտունի ճանապարհը (տեսանյութ)

«Խոպանչիները» փակել են Երևան-Մարտունի ճանապարհը (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երևան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է վճարեն եկամտային հարկ Հայաստանում:

Մարտունեցիները ճանապարհը փակել են համայնքի Ծակքար բնակավայրի հատվածում:

Այսինքն՝ իրենց երկրում աշխատանք չգտած և ապրուստի միջոց հայթայթելու ակնկալիքով արտերկիր մեկնած քաղաքացիներն ուրիշ երկրում վաստակած գումարը պետք է հաշվարկեն և Հայաստանի Հանրապետությանը եկամտահարկ վճարեն, չնայած իրենց աշխատածից արդեն տվյալ երկրում հարկեր են վճարում։

Նշենք, որ Հայաստանից ամենաշատը հենց Գեղարքունիքի մարզի, մասնավորապես, Մարտունու բնակիչներն են մեկնում արտագնա աշխատանքի, և պետությանը լրացուցիչ հարկեր վճարելու հեռանկարը նրանց զայրացրել է` պահանջելու են չեղարկել օրենսդրական պահանջը:

Այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է այս օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ սկսել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը