Քաղաքական

21.02.2024 13:46


Պտի գնամ ՌԴ աշխատեմ, բերեմ Նիկոլին վարձ տամ, որ պետական սամալյոտով նաֆարի հետ թռնի Դուբա՞յ. «խոպանչի»

Պտի գնամ ՌԴ աշխատեմ, բերեմ Նիկոլին վարձ տամ, որ պետական սամալյոտով նաֆարի հետ թռնի Դուբա՞յ. «խոպանչի»

Այսօր՝ փետրվարի 21-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները փակել են Երևան-Մարտունի ճանապարհը:

«Ես 44-օրյա պատերազմի մասնակից տղա եմ: Ես հալալ ախպորս հետ գնացել եմ պատերազմ, դարձել հաշմանդամ, իմ ջեբից բուժվել, կիսատ թողել բուժումը, որովհետև իմ փողը չհերիքեց: Ո՛չ տուն ունենք, ո՛չ տեղ ունենք, ոչ մի բան չունենք: Հիմա ես պտի գնամ հասնեմ Ռուսաստան աշխատեմ, բերեմ, մի հատ էլ Նիկոլին վարձ տամ, որ Նիկոլն էլ պետական սամալյոտով նաֆարի հետ թռնի Դուբայ, չգիտեմ որտեղ, սոկ խմի՞»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Հավաքված քաղքացիները հավաստիացնում են, որ տեղի բոլոր բնկիչները արտագնա աշխատանքի շնորհիվ են կարողանում ընտանիք պահել:

Հիշեցնենք,որ վերջիններս բողոքում են օրենքի դեմ, համաձայն որի՝ արտագնա աշխատանքի մեկնածները պետք է Հայաստանում 20 տոկոս եկատմային հարկ վճարեն։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը