Քաղաքական

21.02.2024 11:19


Թուրքիայի և Ադրբեջանի քանի՞ քաղաքացի է բնակարան ձեռք բերել Հայաստանում 2023 թվականին

Թուրքիայի և Ադրբեջանի քանի՞ քաղաքացի է բնակարան ձեռք բերել Հայաստանում 2023 թվականին

Թուրքիայի քաղաքացիները 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 3 բնակարան են ձեռք բերել բազմաբնակարան բնակելի շենքերում, բոլորը` Երևանում։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ կադաստրի կոմիտեին` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Նշենք, որ 2022 թվականին Թուրքիայի քաղաքացիները ՀՀ–ում 11 բնակարան էին ձեռք բերել, կրկին Երևանում։

Կադաստրի կոմիտեից տեղեկացրել են նաև, որ Ադրբեջանի քաղաքացիները 2023-ին անշարժ գույք ձեռք չեն բերել ՀՀ-ում, մինչդեռ 2022-ին 2 անշարժ գույք էին գնել, մեկը` Երևանում, մյուսը` Լոռու մարզում (1 անհատական բնակելի տուն)։

«Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի քաղաքացիների կողմից 2023 թվականին վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքի 2 բնակարան Երևան քաղաքում և 1 հողամաս Արարատի մարզում:

Նույն այդ ժամանակահատվածում Ադրբեջանի քաղաքացու կողմից վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքի 1 բնակարան»,-հայտնում է կոմիտեն` չհստակեցնելով այդ երկրների քաղաքացիների ազգությունը:

2022 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում ոչ մի անշարժ գույք չէին վաճառել։

Այս խորագրի վերջին նյութերը