Լրահոս

20.02.2024 20:31

Արմավիրում բախվել են մարդատար ГАЗель-ն ու Mercedes-ը. վերջինն էլ բախվել է երկաթե սյանը

Արմավիրում բախվել են մարդատար ГАЗель-ն ու Mercedes-ը. վերջինն էլ բախվել է երկաթե սյանը

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Աբովյան և Սահմանապահներ փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 30-ամյա Սևակ Ս.-ի վարած Mercedes մակնիշի և 47-ամյա Ալիկ Հ.-ի վարած ГАЗель մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի, ով Արմավիրի մարզի բնակիչ 82-ամյա Ռուզաննա Պ.-ն է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Shamshyan.com-ը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ն էլ առաջ է ընթացել ու բախվել է երկաթե սյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։