Լրահոս

20.02.2024 20:10

Երիտասարդը Խանջյան փողոցում կրակել էր մեքենայի պատուհանից

Երիտասարդը Խանջյան փողոցում կրակել էր մեքենայի պատուհանից

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները փետրվարի 20-ին, կեսգիշերն անց, Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու և զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածաքնով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա Խանջյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի իր մեքենայի պատուհանից կրակել էր՝ խախտելով հասարակական կարգը: Բաժնում երիտասարդի մոտ հայտնաբերվել է «Գլոկ 19» մեկնարկային ատրճանակ՝ լիցքավորված 1 փամփուշտով:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։