Լրահոս

09.11.2011 10:59


Թբիլիսիում կներկայացվի Հայաստանի տրանսպորտի ոլորտի վիճակը

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պավիրակությունը կմասնակցի նոյեմբերի 10-11-ը Թբիլիսիում Համաշխարհային բանկի կազմակերպած Հարավային Կովկասի տրանսպորտի ոլորտի հեռանկարներին նվիրված բարձրաստիճան ներկայացուցիչների համակարգման տարածաշրջանային ժողովին: Ժողովի նպատակն է առավելագույնի հասցնել դոնորների ծրագրերի ազդեցությունը տնտեսության զարգացման վրա` դրանք համապատասխանեցնելով ազգային ծրագրերին եւ ամրապնդել դոնորների համակարգումը:

Ժողովը հնարավորություն կընձեռի ներկայացնել ազգային ծրագրերը, հստակեցնել ներդրումային առաջնահերթությունները եւ առաջ քաշել դոնորների օժանդակության կարիք ունեցող նոր ծրագրերի գաղափարները:

Այս խորագրի վերջին նյութերը