Քաղաքական

19.02.2024 20:07


Եթե տեսնենք բանակցություններ Արևմուտքի հովանու ներքո, ուրեմն Բաքվի ակնկալիքն է ՀՀ-ն ամբողջությամբ ստանալ. Բենիամին Մաթևոսյան

Եթե տեսնենք բանակցություններ Արևմուտքի հովանու ներքո, ուրեմն Բաքվի ակնկալիքն է ՀՀ-ն ամբողջությամբ ստանալ. Բենիամին Մաթևոսյան

Արևմտյան հարթակում Ադրբեջանը համաձայնում է գնալ բանակցությունների միայն այն դեպքում, եթե իր ակնկալիքների ամբողջական իրականացում է սպասում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

«Դա տեղի ունեցավ Արցախի հետ, այսինքն արմևտյան հարթակում իրենց բանակցությունները պետք էին Արցախն ամբողջությամբ ստանալու համար: Եթե ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները համապատասխանում են իրականությանը և մենք հետագայում տեսնենք բանակցությունների վերսկսում Ադրբեջանի համաձայնությամբ Արևմուտքի հովանու ներքո, դա նշանակում է, որ Ադրբեջանի ակնկալիքն է Հայաստանն ամբողջությամբ ստանալ: Եվ ես ամենևին էլ չեմ չափազանցնում, որովհետև այն ծրագիրը, որով Ալիևը գնում էր ընտրությունների, հենց դրա մասին էր:

Կա ևս մի հետաքրքիր դրված. Մյունխենում բանակցություններից հետո Ալիևը առաջին հերթին մեկնեց Թուրքիա: Հաշվի առնելով Ադրբեջանի պետության բնույթը, և այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը ձեռք-ձեռքի տված են գործում, ևս մի տարբերակ կարող ենք դիտարկել, ըստ որի, հնարավոր է Արևմուտքում եկել են ինչ-որ համաձայնության, բայց հետագայում փորձել են այդ համաձայնությունը Ռուսաստանի վրա ավելի թանկ ծախել: Ռուսեներին ասելով՝ տեսեք, Արևմուտքում մենք Հայաստանի մասով պայմանավորվել ենք սա, իսկ դուք հավելյալ ի՞նչ եք տալիս: Մոտակա 1 ամսում պարզ կլինի՝ ինչ եզրահանգման են եկել կողմերը Մյունխենում»,-ասաց Մաթևոսյանը:

Նա նկատեց, որ Մյունխենի հանդիպումը հայկական կողմի պարտություն կարելի է համրել, որովհետև, ի սկզբանե, հայկական կողմի դիրքորոշումն այն էր, որ արևմտյան հարթակում բանակցություններում եթե երկրներից ինչ-որ մեկը ներկայացված է, ապա պետք է լինի Ֆրանսիան. «Փաստորեն, այստեղ էլ է Փաշինյանը զիջման գնացել և Մակրոնին փոխարինել է Շոլցը»,-ասաց քաղաքագետը:

Այս խորագրի վերջին նյութերը