ՄԱԳԱՏԷ–ի զեկույցում նշվում է, որ Իրանը միջուկային զենքի ծրագիր ունի
Իրանը 2003թ.-ից աշխատանքներ է իրականացրել միջուկային զենքի արտադրության ուղղությամբ և ըստ երևույթին` շարունակում է դրանք իրականացնել նաև այսօր։ Այս մասին ասվում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏէ) զեկույցում:
Գործակալության մասնագետների տեղեկություններով՝ իսլամական հանրապետության իշխանությունները մի քանի փորձարկումներ են իրականացրել ատոմային ռումբի մշակման համար: Խոսքը մասնավորապես համակարգչային մոդելավորման մասին է։
Զեկույցի հրապարակումից հետո ԱՄՆ–ը խոստացել է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ։ Դրանք գլխավորապես կվերաբերեն Իրանի բանկային հատվածին։
Հիշեցնենք, որ Իրանը միշտ պնդել է, որ իր ատոմային ծրագիրը խաղաղ բնույթ էր կրում: Երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մի քանի անգամ հայտարարել է, թե իր երկիրը ատոմային զենքի կարիք չունի: