Լրահոս

09.11.2011 10:01


Վանում 5,6 մագնիտուդով հերթական երկրաշարժն է գրանցվել

Վանում 5,6 մագնիտուդով հերթական երկրաշարժն է գրանցվել

Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ–ի երկրաբանական ծառայությունը, գիշերը Թուրքիայի արևելքում գրանցվել է 5,6 մագնիտուդով հերթական ուժեղ երկրաշարժը։

Տեղի ժամանակով 00։05–ին տեղի ունեցած ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Վան քաղաքից 32 կմ հյուսիս–արևմուտք, իսկ օջախը 9,4 կմ խորության վրա էր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Զոհերի և ավերածությունների մասին առայժմ ոչինչ չի հաղոդվում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23–ին՝ տեղական ժամանակով 13։41 րոպեին, Վանի գավառում տեղի է ունեցել 7,3 մագնիտուդով հզոր երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Թաբանլի գյուղում։ Հզոր ցնցումների հետևանքով զոհվել է մոտ 600 մարդ, վիրավորվել ավելի քան 2500–ը, ավերվել է մոտ 3000 շենք։

Այս խորագրի վերջին նյութերը