Բելառուսի նախագահացու Տիխանովսկայայի բախտը բերեց։ Ինքն օգտագործվեց դրսի տերերի կողմից, բայց երբ տեսավ, որ չի ստացվում, փախավ։ Փախավ այլ երկիր։
Տիխանովսկայայի բախտը բերեց ոչ թե փախնելու, այլ ողջ մնալու հարցում։
Մեռած Նավալնին
Արևմուտքը տեր է կանգնում իր հաճախորդներին։ Բայց նաև «փուռն» է տալիս։ Նայած թե ում մոտ ինչպես կստացվի։
Օրինակ՝ Նավալնու բախտը չբերեց։ Թեև այստեղ բախտի հարց չէր։ Այլ ընտրության։ Նավալնին ինքն էր ընտրել իր ճակատագիրը։ Նա որոշել էր օգտագործվել Արևմուտքի կողմից՝ ընդդեմ Ռուսաստանի ու անձամբ Պուտինի։
Քաղաքականությունը խաղի դաժան կանոններ ունի։ Դրանք ջունգլիների օրենքներից առանձնապես չեն տարբերվում։ Տարբերությունը ի վնաս մարդկանց է։ Մարդիկ ավելի գիշատիչ են, քան կենդանիները։ Մյուս առումներով ամեն ինչ նույնն է՝ ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր։
«Մեռելի զդաչի» Սահակաշվիլին
Սահակաշվիլու բախտն էլ չի բերել։ Ճիշտ է, նա Նավալնու պես չէ, դեռ ողջ է, բայց «մեռելի զդաչի» է։
Սահակաշվիլին էլ օգտագործվեց ընդդեմ Ռուսաստանի։ Նրա համար Վրաստանը դարձավ գործիք Ռուսաստանի դեմ Արևմուտքի պայքարում։ Արդյունքը եղավ այն, որ Աբխազիան ու Հարավային Օսիան պոկվեցին։ Սահակաշիվիլին դրանից հետո կորցրեց իշխանությունն ու գործուղվեց Ուկրաինա։ Հետո որոշեց կրկին փորձել Վրաստանում։ Հիմա նա բանտում է՝ առողջական լուրջ խնդիրներով։
«Գնդակահարության պատի տակ հայտնված» Նիկոլը
Նիկոլ Փաշինյանը դրսի կողմից ընդդեմ Ռուսաստանի օգտագործվող հերթական խամաճիկներից է։ Ինքը գիտի, որ լավ չի ավարտելու, բայց ուրիշ ճար չունի՝ ձեռք է տվել, պետք է խաղա։
Հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկությունները՝ Նիկոլը խաղում է Թուրքիայի օգտին։ Խաղում է այն հույսով, որ Հայաստանի ու Արցախի գնով իր անձնական անվտանգության երաշխիքները կապահովվեն։
Ի դեպ, Նիկոլը շան հոտառություն ունի։ Ինքը զգում է, որ վատ է ավարտելու։ Դա է պատճառը, որ հաճախ կրկնում է Մարկեսի հայտնի վեպի ձևակերումը՝ գնդակահարության պատ տակ կանգնելու թեմայով։
Թե ինչ կերպ կավարտի Նիկոլն իր անփառունակ քաղաքական կարիերան, երկրորդական է։ Գլխավորն այն է, որ մեր երկիրն անփառունակ ավարտ չունենա։ Իսկ դրա համար անհրաժեշտ նվազագույն պայմանը Նիկոլին իշխանությունից հեռացնելն է։ Նույնիսկ հումանիտար միջանցքի գնով։ Միայն թե մեր երկիրը վարի չտա մինչև հեռանալը։
Ում ճակատագրին կարժանանա Նիկոլ Փաշինյանը
Փախած Տիխանովսկայան

Հայկ Ուսունց