Հայոց ցեղասպանությունը ժխտող Կոնդոլիզա Ռայսը արժանի չէ Ստենֆորդում դասավանդելու
ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդլոլիզա Ռայսը վերջերս հրապարակած «Վաշինգտոնում անցկացրած իմ տարիների հուշագիրը. չկա ավելի մեծ պատիվ» խորագրով իր 750 էջանոց գրքում հպարտությամբ պատմում է Հայոց ցեղասպանության բանաձևերի տապալման ուղղությամբ իր մղած պայքարի մասին երկու տարբեր առիթներով։ Նա մեծ հաճույքով գլուխ է գովում, որ իրեն հաջողվել է խոչընդոտել ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1991 և 2007 թվականներին Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Այս հուշերի մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է նրա տհաս դատողությունը և էթիկայի նորմերի բացակայությունը։ Նա պատմում է, որ «այս խնդրի» հետ իր առաջին փորձը 1991 թվականին էր, երբ աշխատում էր Սպիտակ Տանը որպես Նախագահ Ջորջ Հ.Վ. Բուշի հատուկ օգնական։ Նրա հանձարարությունն էր «ջանք չխնայել Ներկայացուցիչների պալատում այս բանաձևը տապալելու համար»։ Պարծենալով իր իրագործումով` նա ինքն իրեն նկարագրում է որպես մի անձ, ով պայքարել է «հզոր ամերիկահայ լոբբի» դեմ, որը «տարիներ շարունակ ճնշում է գործադրել Կոնգրեսի վրա բանաձևն ընդունելու հարցում, որակելու համար 1915 թվականից ի վեր Օսմանյան Կայսրության կողմից հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն»։ Իրականում, նա կարիք չուներ հակառակվել մի բանի, որ արդեն իսկ ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի կողմից 1975 և 1984 թվականներին, ինչպես նաև նախագահ Ռոնալդ Ռեգանի կողմից՝ 1981 թվականին։
Ռայսը շարունակում է՝ ասելով, որ «գոյություն ունեն կատարվածի բազմաթիվ պատմական մեկնաբանություններ», ինչը բնավ չի համապատասխանում իրականությանը, քանի որ ոչ մի պատմական վեճ չկա Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը համընդհանուր ընդունված իրողություն է։ Ավելին, պրոֆեսոր Ռայսը կարծես թե չի հասկանում, որ նկարագրելով հայերի «սպանությունները» որպես «միանգամայն դաժան, էթնիկական շարժառիթներով ջարդեր»` նա իրականում որակում է դրանք որպես ցեղասպանություն, ինչպես սահմանված է ՄԱԿ Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2–րդ հոդվածում:
Իր հուշերում, Ռայսը փորձում է արդարացնել իր խափանարար խուսանավումները` բացատրելով, որ թուրքերը «կատաղած էին, որ պիտակվում են մի դեպքի համար, որը տեղի է ունեցել գրեթե մեկ դար առաջ` Օսմանյան ժամանակներում»: Բանանային հանրապետության անողնաշար պաշտոնյա հանդես գալու փոխարեն, Ռայսը պետք է խստորեն հորդորեր թուրքերին, որ Միացյալ Նահանջները չի խեղաթյուրի պատմական փաստերը պարզապես բռնապետական մի պետության խելացնոր ղեկավարներին գոհացնելու համար:
Գլուխ գովալով, թե ինչքան լավ է նրան «հաջողվել» «իրականացնել իր հանձարարությունը»` Ռայսը քարասրտորեն նկարագրում է «Հայոց ցեղասպանության քստմնելի բանաձևի դեմ պայքարելուն» ուղղված իր սոսկալի ջանքերը: Նա կիսատ-պռատ փորձ է անում նվազեցնելու համար իր մեղքի բաժինը` նշելով, որ ոչ ոք չի ժխտում «այդ ահավոր իրադարձությունները կամ ողբերգական մահը հարյուր հազարավոր անմեղ հայերի», մի բան, որ նույնիսկ թուրք պաշտոնատարներն են ընդունում: Եթե Ռայսը տեղյակ էր, որ ոչ ոք չի ժխտում հայերի զանգվածային սպանությունը, ինչու՞ է ինքն այդպես բուռն պայքարում բանաձևը տապալելու համար: Ապա նա թութակի պես կրկնում է թուրքական անիմաստ քարոզչությունը, թե այս հարցը պետք է թողնել «պատմաբաններին, և ոչ թե քաղաքական գործիչներին, հենց վերջիններս էլ պետք է որակումներ տան»: Ռայսը պետք է իմանար, որ աշխարհի հեղինակավոր պատմաբաններն արդեն իսկ հայտարարել էին, որ հայկական ջարդերը որակվում են որպես ցեղասպանություն:
2007 թվականին, որպես պետքարտուղար, Ռայսը ևս մեկ անգամ պայքարեց Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ: Նա հայտնում է, որ ինքը «աղաչել էր» Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նանսի Փելոսիին, որպեսզի այդ բանաձևը քվեարկության չդնի, սակայն խոսնակը մերժել է նրա խնդրանքը։ Դրանից հետո Ռայսը և պաշտպանության քարտուղար Բոբ Գեյթսը Սպիտակ Տան առջև հանդես են գալիս բանաձևին հակառակ մամլո հայտարարությամբ։ Ռայսը նաև կազմում է բանաձևի դեմ ուղղված համատեղ մի նամակ` ստորագրված նախկին ութ պետքարտուղարների կողմից:
Ռայսը հպարտությամբ նշում է իր հուշերում, որ իրեն հաջողվել է արգելափակել բանաձևի քվեարկումը, ինչպես որ նա խոստացել էր թուրքերին: Այսպիսով, ևս մեկ անգամ, Ամերիկայի հիմնական բարձր արժեքներն ու վեհ սկզբունքները պաշտպանելու փոխարեն, աշխարհի ամենահզոր ազգի պետքարտուղարը ենթարկվում է երրորդ աշխարհի մի լկտի երկրի պարտադրանքին:
Ավարտելով այս պատմությունը` Ռայսը կեղծ մեղադրանք է հնչեցնում Հայաստանի ղեկավարների դեմ` հայտարարելով, որ «ժողովրդավարական սկզբունքներով ընտրված Հայաստանի կառավարությունը շատ քիչ հետաքրքրություն ունի բանաձևի հարցում։ Իրականում, նա փորձում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ և նրան դա անհրաժեշտ չէ»։ Ռայսը հակասում է ԱՄՆ կառավարության կողմից արված հրապարակային հայտարարությանը, որ 2003 թվականի նախագահական ընտրությունները չէին համապատասխանում միջազգային չափանիշներին։ Ավելին, այն ժամանակվա նախագահ Քոչարյանը չէր ընդդիմանում ցեղասպանության բանաձևի ընդունմանը և չէր փորձում բարելավել հարաբերությունները Թուրքիայ հետ։ Իրականում, պետական դեպարտամենտի մի պաշտոնատար հայտարարել է, որ Երևանում Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահը «վատ տրամադրությունում» էր, քանի որ Սպիտակ Տունը արգելափակել է ցեղասպանության բանաձևը։
Ռայսը այժմ դասավանդում է Ստանֆորդ համալսարանում։ Զարմանալիորեն, ցեղասպանությունը ժխտող մեկ այլ նախկին պետքարտուղար Ջորջ Շուլցը նույնպես Ստանֆորդում է։ Դասախոսները, ուսանողները, շրջանավարտները և դոնորները պետք է հորդորեն Ստանֆորդի համալսարանի ղեկավարներին, որ ցեղասպանությունը ժխտողները գործ չունեն Ամերիկայի լավագույն բարձրագույն կրթության հաստատություններից մեկում։
Ընթերցողներին կոչ է արվում իրենց դժգոհությունը հայտնել պրոֆեսոր Ռայսին` 1-650-721-3390 ֆաքսով` ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման դեմ ուղղված իր քստմնելի գործունեության համար:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան