Լրահոս

16.02.2024 18:21

Ծաղկեպսակներ՝ լեգենդին

Ծաղկեպսակներ՝ լեգենդին

Ի նշանավորումն փետրվարի 17-ին լրանալիք ծննդյան 100-ամյակի, այսօր Մոսկվայում լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի անունը կրող դպրոցի տարածքում խոյացած նրա հուշարձանին ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաների միության անունից դրվեցին ծաղկեպսակներ։

Ի դեմս 1943 թվականին Թեհրանում կայացած Մեծ եռյակի կոնֆերանսի նյութերի, հետախուզության հանճարի գործունեությա սոսկ փոքրիկ մասն է գաղտնազերծված, սակայն դա էլ է բավական, որ նրա անունն ընդմիշտ գրանցվի համաշխարհային հետախուզության փառքի էջերում, վաստակը գնահատվի Խորհրդային Միության հերոսի կոչումի շնորհումով, բազմաթիվ պարգևներով, փողոցների, ուսումնական հաստատությունների, լսարանների անվանակոչումներով, հուշարձաններ կանգնեցնելով։

Շնորհավոր ծնունդդ, լեգենդ։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։