Լրահոս

08.11.2011 17:27


Մահացել է կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը

Մահացել է կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը

Մոսկվայում 67 տարեկանում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը։ Նա ծնվել է 1945թ. օգոստոսի 2-ին՝ Խարկովում, դերասանի ընտանիքում։ Վաղ տարիքում սկսել է նվագել ակորդեոն։ Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը։ Նա գրել է հանրահայտ «Мои года–мое богатство», «Береза», «Проводы любви» և այլ երգերը, որոնք կատարել են Իոսիֆ Կոբզոնը, Մայա Կրիստալինսկայան, Էդուարդ Խիլը, Լև Լեշչենկոն, Աննե Վեսկին, Վախթանգ Կիկաբիձեն։ 2001թ. Գեորգի Մովսեսյանը ստացել է ՌԴ ժողովրդական արտիստի կոչում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը