ՊՊԾ-ն և վարչապետի աշխատակազմը միասին 1 մլն 538 հազար դրամ արժողության աթոռներ են գնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պետական պահպանության ծառայությունը և ՀՀ վարչապետի աշխատակազմը միասին գնել են 1 մլն 538 հազար 564 դրամ արժողությամբ աթոռներ։ ՀՀ ՊՊԾ-ն ձեռք է բերել Samba ֆիրմայի գրասենյակային 16 աթոռ, որն արժեցել է 638 հազար 720 դրամ։ ՀՀ վարչապետի աշխատակազմը ձեռք է բերել Foshan Mike Dowell ֆիրմայի 30 աթոռ, որն արժեցել է 899 հազար 844 դրամ։ Աթոռները մատակարարվել են «Լեվան» ՍՊԸ-ի և «Մեգաօֆիս» ՍՊԸ-ի կողմից։
Գերատեսչությունները ներկայացրել են հստակ սահմանված բնութագիր և գնման առարկայի համար նախատեսված պահանջներ: ՀՀ պետական պահպանության ծառայությունը սահմանել է, որ նստատեղի լայնությունը 45սմ պետք է լինի, խորությունը մինչև թիկնակ՝ 43սմ, թիկնակի բարձրությունը նստատեղից՝ 49սմ, հատակից մինչև նստատեղ բարձրությունը՝ 42սմ, աթոռի ընդհանուր բարձրությունը հատակից մինչև թիկնակի վերին հատվածը՝ 89 սմ: Վարչապետի աշխատակազմի պահանջներն ավելի թանկ են և հարմարավետ՝ գույնը՝ սև, շարժական, մետաղական հիմքով, պաստառապատված կտորով, պլաստմասե արմնկակալով, բռնակներով, պտտվող, նստատեղը և թիկնակը՝ սպունգապատ, 30մմ հաստությամբ, հինգ անիվների վրա, նստատեղը՝ տարբեր դիրքերում ֆիքսելու հնարավորությամբ, նստատեղը՝ բարձրացվող-իջեցվող, նստատեղի լայնությունը՝ 49սմ, խորությունը՝ 50սմ, մեջքի հատվածի լայնությունը՝ 50սմ, իսկ մեջքի բարձրությունը՝ 52սմ։
Ստացվում է, որ հնարավոր է տարբերակել, թե որ կառույցի բյուջեն որքան ճոխություն կարող է թույլ տալ սեփական աշխատակիցներին»։