Ադրբեջանի նախագահ Ալիևն էր Հայաստանին վախեցնում պատերազմով, այսօր՝ Հայաստանի վարչապետը։ Ալիևն ասում է՝ շուտ արեք, ձեր օրենսդրություն-բան փոխեք, թե չէ՝ էլի պատերազմով կպարտադրենք։ Փաշինյանն ասում է, որ իր վերլուծությամբ, Ալիևն ուզում է ռազմական գործողություններ սկսել ու վերածել պատերազմի։ Հիշո՞ւմ եք, անցած տարի էր՝ նման մի կանխատեսում էլ արեց Լաչինի միջանցքի հարցով, թե՝ Ալիևն ուզում է միակողմանի բացել միջանքն ու մարդկանց դուրս հանել Արցախից․ այդպես էլ եղավ՝ հարձակում և բռնագաղթ՝ Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ։ Հիմա՝ նույնը․ շատ սինխրոն, կարծես միաբերան, ասում են նույնը, գուցե պատրաստվում են գործել։
Չենք մոռանում, չէ՞, որ ընդամենը ամիսներ առաջ նույն Նիկոլն ու խմբակը ասում էին, որ Ալիևը դրական է տրամադրված, սաղ համաձայնեցրել են, մնում է մի երկու դետալ, որ գնան ու ստորագրեն խաղաղության պայմանագիրը․ իսկ այսօր պարզվում է՝ պատերազմի շեմին ենք, այսինքն՝ ոչ մի բան էլ համաձայնեցված չէ։ Ադրբեջանի նախագահը հոխորտում է, թե՝ եթե Հայաստանը չփոխի իր օրենսդրությունը և սահմանադրությունը ու իմ ասած բաները չհանի-չմտցնի, խաղաղություն չի լինի։ Մոտավորապես այսպես՝ եթե կուզեք՝ արեք կամավոր, չեք ուզի՝ կանեք պարտադիր։ Լուրջ վերաբերվենք, թե ոչ, բայց Նիկոլ Փաշինյանենց պատասխանը իմ ծիծաղը բերում է․ հնչում է այսպես․ գիտե՞ս ինչ, այ Ալիև, Հայաստանն ինքնիշխան երկիր է, ու մենք կորոշենք՝ սկզբում քո պահանջած սահմանադրությունը փոխենք, նո՞ր օրենքները, թե՞ սկզբում քո պահանջած օրենքները փոխենք, հետո սահմանադրությունը, որոշողը մենք ենք, չխառնվես, էղա՞վ։
ՔՊ-ական իշխանությունը պատրաստ է խաղաղության պայմանագրի՝ ցանկացած տարբերակով ու ցանկացած բովանդակությամբ․ ուզում՝ ես կես-կես սահմանագծենք, ուզում ես՝ լրիվ, ուզում ես՝ ինչ ուզում ես ներառենք, ուզում ես՝ անգամ Հայաստանի օրենքները շրջանցելով խաղաղության պայմանները կատարեմ․ ուզում ես պատերա՞զմ, ես կառուցողական եմ, ադրբեջանցիների վրա կրակողներին էլ կպատժեմ։ Պատերազմից երկիրը մի քանի քայլ է պակաս, Նիկոլը խոսում է զիջելու մասին, մենակ պատերազմ չլինի․ Ալիևն էլ ամենաանհավանական պայմաններն է բրդում առաջ։
2020 թվականի պատերազմի ժամանակ որ մի խելքը գլխին ռազմական գործչի կամ փորձագետի հարցնում էինք ելքը որն է, ամենաառաջին պատասխանը գիտե՞ք որն էր՝ եթե ուզում ենք չպարտվենք, Նիկոլը պետք է գնա անհապաղ։ 3 տարի առաջ դա արդեն ակնհայտ էր շատերիս համար։ 2020 թվականի պատերազմից հետո ասել ենք՝ գնա, թե չէ ավելի վատ բաներ են լինելու։ Չէ, ասում էին, ժողովուրդ, նախկիններն են սաղ, մենք խաղաղութուն ենք բերում, սահման ենք բացում, պոեզով գնալու եք Բաքու, էնտեղից՝ Մոսկվա, Թուրքիայից ապրանք եք բերելու էժանով։ Մնաց՝ իբր խաղաղության օրակարգով ու էսօր հենց ինքը խոսում է պատերազմի հավանականության մասին։ Խոսում է հենց նույն տոնայնությամբ, ինչով խոսում են նրանք, ովքեր պահանջում են, որ հեռանա, որ պատերազմ չլինի։ Հարց՝ էդ պատերազմ իրեն-իրեն է լինո՞ւմ։ Մենք ասել ենք ու ասում ենք՝ պատերազմ կլինի, որովհետև դու ես․ դու ասում ես պատերզմ կլինի, որովհետև Ալիևը էս-էս բաներն ա պահանջում, մենք էլ ասում ենք՝ Ալիևը դրանք է պահանջում, որովհետև դու ես։ Մի քանի ամիս առաջ, երբ Նիկոլը անկլավների մասին առաջին անգամ թեզ նետեց ու միակողմանի խոսեց հանձնումների մասին, ասացինք որ Ադրբեջանը ոչինչ հանձնելու մտադրություն չունի, դա հասկացվում էր իրենց պահվածքից։ Էսօր Նիկոլն ասում է՝ չեն ուզում իրենք անկլավ տան, բայց ուզում են վերցնեն, ռազմական ճանապարհով։
Հայաստանն արձանագրում է նոր պատերազմի հավանականությունը․ ցանկացած քաղաքացու մոտ հարց է առաջանում՝ որքանո՞վ ես պատրաստ այդ պատերազմին։Դաշնակիցներիցդ հրաժարվել ես, նեղացրել ես, նաև քո վարքի պատճառով՝ քո դաշնակիցներն ավելի են բարեկամացել քո թշնամու հետ․ հիմա Ռուսաստանն Ադրբեջանի հետ Ավելի լավ է, քան Հայաստանի ու վստահ եմ՝ Իրանն էլ․ քո անվտանգային պարտնյորներին փոխել ես բինոկլով զինված 150 դիտորդի հետ, ՀԱՊԿ-ում քո մշտական ներկայացուցչին հետ ես կանչել, տեղը մարդ չես նշանակել, էսօր էլ ՆԱՏՕ-ում ես քո մշտական ներկյացուցչի փոխարեն կցորդ նշանակում։Քեզ թողել ես ինքդ լրիվ մենակ ու քո պատկերացրած ցլի դեմ տկլոր կանգնել ես։ Չունես աջակից, չունես ռազմավարական գործընկեր, հույսդ պետք է դնես քո վրա, քո բոլոր որոշումներն էլ պատերազմի ժամանակ լինում են սխալ, ինչպես ցույց տվեց 44-օրյան։
Երբեմն ժողովրդին կոչ են անում պատրաստվել պատերազմի, քանի որ Նիկոլը պատրաստ չէ։ Ժողովուրդը պատերազմի չի պատրաստվել երբեք ու չի պատրաստվում․ պատրաստվում է իշխանությունը․ դա ցանկացած երկրում է էդպես, դա աքսիոմա է։ Ժողովուրդը պատերազմ չի վարում, պատերազմ վարում է իշխանությունը։ Վարում է ուղիղ և սպայակազմի, բանակի միջոցով։ Հաղթելն ու պարտվելը կախված է հենց իշխանության ու բանակի պատրաստվածության հետ։ Ադրբեջանցիները մեզնից ուժեղ չէին, մեզնից ուժեղ էր Ադրբեջանի իշխանությունը, որը պատրաստվել էր պատերազմի, ի հակառակ Հայաստանի իշխանության, որը ՀՕՊ առնելու փոխարեն կլուբնիկ էր առել։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ի՞նչ եք կարծում, սաղ գնացել ե՞ն համատարած, փախչողներ չկայի՞ն։ Լիքը։ Բայց հաղթեցինք, որովհետև իշխանությունը՝ առաջին հերթին Արցախի, պատրաստ էր ամեն ինչի՝ հանուն հաղթանակի։ Նույն Ալիևն է, չէ՞, ասում՝ եթե Նիկոլը շարունակեր պատերազմը, մենք չէինք կարող Լաչիչնն ու Քելբաջարը գրավել, կորուստներն էլ կրկնակի կլինեին։ Սա՛ է սրանց պատրաստվածությունը։
Մինչև 2020 թվականը հայ ժողովուրդը պատերազմից չի վախեցել․ որովհետև հաղթող է եղել ․ ասում էր՝ թող թուրքը վախենա, մենք կկրենք էլի։ Հենց Հայաստանի իշխանությունը ժողովրդին վախեցրեց ու դրանով խեղճացրեց՝ ժողովուրդ, մենք թույլ ենք, 30 տարի բանակ չենք ունեցել, ռուսը մեզ քաշեց, Արցախը բեռ էր, էս գյուղն ու տարածքն ինչ ենք անում, հանձնենք, որ պատերազմ չլինի, հանձնենք, որ պատերազմ չլինի, էսկալացիա չլինի ու խեղճացրին, մեզ սարքեցին կարմիր լաթ, իսկ Ալիևին ջղային ցուլ, ումից պետք ա վախենալ։
Հենց էսօր Նիկոլը խոսում է պատերազմի հավանականության մասին, ընդ որում՝ լայնածավալ ու նրա հաջորդ որոշումները ոչ թե բանակի, զինվելու մասին են, այլ՝ բասկետբոլի առաջնության ընտրական փուլին պատրաստվելու․ էս ի՞նչ ա, ժողովուրդ։ Մյուս որոշումը ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցչի հաստիքը փակելու և կցորդի հաստիք բացելու մասին է։ Ալիևը պատրաստվում է պատերզմի, դա գիտենք, Նիկոլը պատրաստվելու փոխարեն ինչ-որ վերլուծություններ է անում ու իբր Ալիևին բաներ ա առաջարկում․ լավ էլի, արի չկռվենք, արի սպառազինությունների վերահսկում անենք, արի պայմանավորվենք՝ չհարձակվենք, իբր համոզում է, փշի-փշի է անում․ մեզ էլ՝ դե հետո կասի՝ դե ինչ կարող էի, ի վիճակի էի, արեցի։
Ալիևը մի հատ բռունցքը հանում է վերև, սա ասում է՝ հոպ, զիջելու եմ, ուղղակի քո տարբերակը չի ընդունվի, ինձ ներսում չեն հասկանա․ բայց դե պատերազմով կարող ես վերցնել։ Ու սրանից մի եզրակացություն․ պատերազմը անգամ Ալիևը չէ, պատերազմը ու դրա վտանգը հենց Նիկոլն է՝ իր տեսքով, դեմքով, խեղճությամբ։ Ալիևը տեսնում է, որ գործ ունի մեկի հետ, որը վախկոտ է, զիջող է, տվող է։
Խաղաղություն բառը սեփականաշնորհել է, էնքան են ասել, որ արդեն զզվում ենք էդ բառից․ 3 անգամ պատերազմ է բերել 3 տարում, բայց խոսում է խաղաղությունից։ Ու էսօր խոստովանում է, որ ստի վրա էր կառուցված իրենց 2021 թվականի ամբողջ ընտրական կամպանիան ու հաղթանակը։ Ձևը գտել են՝ խաղաղություն, խաղաղություն ու տանում են կոտորածի, հետո Նիկոլը հայտարարում է՝ դե ամեն պատերազմ խաղաղության համար է։ Հայաստանում բոլորն ուզում են խաղաղություն, բայց քո տարբերակը խաղաղություն չէ։ Ցանկացած քաղաքացու մոտեցի ու հարցրու, կլինի նիկոլական, թե հականիկոլ, հարցրու՝ որ պատերազմ սկսի, Նիկոլի ղեկավարությամբ ի՞նչ է մեզ սպասում․ հականիկոլականներն ասում են՝ կործանում, նիկոլականներն ասելու են՝ «դե էդ խեղճ հարիֆն ինչ անի»։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը պատերազի անոնս է անում։ Ալիևին էլ հիշեցնում է ուզածին զենքով հասնելու տարբերակը։
Իսկ քեզ՝ ժողովուրդ, երկու տարբերակ է առաջարկում՝ կա՛մ մնում է ինքը և լինում է պատերազմ կա՛մ ինքը գնում է, և լինում է խաղաղություն։ Ինքը գնալ չի պատրաստվում․ իր համար մեկ է՝ պատերա՞զմ կլինի, Սյունի՞ք կտաս, ինչ կտաս․ Նիկոլի համար ի՞նչ տարբերություն՝ Մեղրին է, Վարդենիսը, թե Շուշին կամ Քելբաջարը․ ոչ մեկն էլ արժեք չէ, ինչպես Իշխանասարը՝ իր գլխին հալած ձյունով․ եթե էդ մեկը տվել է, մյուսն էլ կտա․ դժվարն առաջին անգամն էր, առավել ևս՝ որ պատասխան էլ չի տալիս։ Նշաձողն էլ իջեցրել ու հասցրել է ամեն մեկիս տներին։
Փաշինյանը խոստովանեց. «Կարճ ասած» (տեսանյութ)
Ադրբեջանի նախագահ Ալիևն էր Հայաստանին վախեցնում պատերազմով, այսօր՝ Հայաստանի վարչապետը։ Ալիևն ասում է՝ շուտ արեք, ձեր օրենսդրություն-բան փոխեք, թե չէ՝ էլի պատերազմով կպարտադրենք։ Փաշինյանն ասում է, որ իր վերլուծությամբ, Ալիևն ուզում է ռազմական գործողություններ սկսել ու վերածել պատերազմի։ Հիշո՞ւմ եք, անցած տարի էր՝ նման մի կանխատեսում էլ արեց Լաչինի միջանցքի հարցով, թե՝ Ալիևն ուզում է միակողմանի բացել միջանքն ու մարդկանց դուրս հանել Արցախից․ այդպես էլ եղավ՝ հարձակում և բռնագաղթ՝ Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ։ Հիմա՝ նույնը․ շատ սինխրոն, կարծես միաբերան, ասում են նույնը, գուցե պատրաստվում են գործել։
Չենք մոռանում, չէ՞, որ ընդամենը ամիսներ առաջ նույն Նիկոլն ու խմբակը ասում էին, որ Ալիևը դրական է տրամադրված, սաղ համաձայնեցրել են, մնում է մի երկու դետալ, որ գնան ու ստորագրեն խաղաղության պայմանագիրը․ իսկ այսօր պարզվում է՝ պատերազմի շեմին ենք, այսինքն՝ ոչ մի բան էլ համաձայնեցված չէ։ Ադրբեջանի նախագահը հոխորտում է, թե՝ եթե Հայաստանը չփոխի իր օրենսդրությունը և սահմանադրությունը ու իմ ասած բաները չհանի-չմտցնի, խաղաղություն չի լինի։ Մոտավորապես այսպես՝ եթե կուզեք՝ արեք կամավոր, չեք ուզի՝ կանեք պարտադիր։ Լուրջ վերաբերվենք, թե ոչ, բայց Նիկոլ Փաշինյանենց պատասխանը իմ ծիծաղը բերում է․ հնչում է այսպես․ գիտե՞ս ինչ, այ Ալիև, Հայաստանն ինքնիշխան երկիր է, ու մենք կորոշենք՝ սկզբում քո պահանջած սահմանադրությունը փոխենք, նո՞ր օրենքները, թե՞ սկզբում քո պահանջած օրենքները փոխենք, հետո սահմանադրությունը, որոշողը մենք ենք, չխառնվես, էղա՞վ։
ՔՊ-ական իշխանությունը պատրաստ է խաղաղության պայմանագրի՝ ցանկացած տարբերակով ու ցանկացած բովանդակությամբ․ ուզում՝ ես կես-կես սահմանագծենք, ուզում ես՝ լրիվ, ուզում ես՝ ինչ ուզում ես ներառենք, ուզում ես՝ անգամ Հայաստանի օրենքները շրջանցելով խաղաղության պայմանները կատարեմ․ ուզում ես պատերա՞զմ, ես կառուցողական եմ, ադրբեջանցիների վրա կրակողներին էլ կպատժեմ։ Պատերազմից երկիրը մի քանի քայլ է պակաս, Նիկոլը խոսում է զիջելու մասին, մենակ պատերազմ չլինի․ Ալիևն էլ ամենաանհավանական պայմաններն է բրդում առաջ։
2020 թվականի պատերազմի ժամանակ որ մի խելքը գլխին ռազմական գործչի կամ փորձագետի հարցնում էինք ելքը որն է, ամենաառաջին պատասխանը գիտե՞ք որն էր՝ եթե ուզում ենք չպարտվենք, Նիկոլը պետք է գնա անհապաղ։ 3 տարի առաջ դա արդեն ակնհայտ էր շատերիս համար։ 2020 թվականի պատերազմից հետո ասել ենք՝ գնա, թե չէ ավելի վատ բաներ են լինելու։ Չէ, ասում էին, ժողովուրդ, նախկիններն են սաղ, մենք խաղաղութուն ենք բերում, սահման ենք բացում, պոեզով գնալու եք Բաքու, էնտեղից՝ Մոսկվա, Թուրքիայից ապրանք եք բերելու էժանով։ Մնաց՝ իբր խաղաղության օրակարգով ու էսօր հենց ինքը խոսում է պատերազմի հավանականության մասին։ Խոսում է հենց նույն տոնայնությամբ, ինչով խոսում են նրանք, ովքեր պահանջում են, որ հեռանա, որ պատերազմ չլինի։ Հարց՝ էդ պատերազմ իրեն-իրեն է լինո՞ւմ։ Մենք ասել ենք ու ասում ենք՝ պատերազմ կլինի, որովհետև դու ես․ դու ասում ես պատերզմ կլինի, որովհետև Ալիևը էս-էս բաներն ա պահանջում, մենք էլ ասում ենք՝ Ալիևը դրանք է պահանջում, որովհետև դու ես։ Մի քանի ամիս առաջ, երբ Նիկոլը անկլավների մասին առաջին անգամ թեզ նետեց ու միակողմանի խոսեց հանձնումների մասին, ասացինք որ Ադրբեջանը ոչինչ հանձնելու մտադրություն չունի, դա հասկացվում էր իրենց պահվածքից։ Էսօր Նիկոլն ասում է՝ չեն ուզում իրենք անկլավ տան, բայց ուզում են վերցնեն, ռազմական ճանապարհով։
Հայաստանն արձանագրում է նոր պատերազմի հավանականությունը․ ցանկացած քաղաքացու մոտ հարց է առաջանում՝ որքանո՞վ ես պատրաստ այդ պատերազմին։ Դաշնակիցներիցդ հրաժարվել ես, նեղացրել ես, նաև քո վարքի պատճառով՝ քո դաշնակիցներն ավելի են բարեկամացել քո թշնամու հետ․ հիմա Ռուսաստանն Ադրբեջանի հետ Ավելի լավ է, քան Հայաստանի ու վստահ եմ՝ Իրանն էլ․ քո անվտանգային պարտնյորներին փոխել ես բինոկլով զինված 150 դիտորդի հետ, ՀԱՊԿ-ում քո մշտական ներկայացուցչին հետ ես կանչել, տեղը մարդ չես նշանակել, էսօր էլ ՆԱՏՕ-ում ես քո մշտական ներկյացուցչի փոխարեն կցորդ նշանակում։ Քեզ թողել ես ինքդ լրիվ մենակ ու քո պատկերացրած ցլի դեմ տկլոր կանգնել ես։ Չունես աջակից, չունես ռազմավարական գործընկեր, հույսդ պետք է դնես քո վրա, քո բոլոր որոշումներն էլ պատերազմի ժամանակ լինում են սխալ, ինչպես ցույց տվեց 44-օրյան։
Երբեմն ժողովրդին կոչ են անում պատրաստվել պատերազմի, քանի որ Նիկոլը պատրաստ չէ։ Ժողովուրդը պատերազմի չի պատրաստվել երբեք ու չի պատրաստվում․ պատրաստվում է իշխանությունը․ դա ցանկացած երկրում է էդպես, դա աքսիոմա է։ Ժողովուրդը պատերազմ չի վարում, պատերազմ վարում է իշխանությունը։ Վարում է ուղիղ և սպայակազմի, բանակի միջոցով։ Հաղթելն ու պարտվելը կախված է հենց իշխանության ու բանակի պատրաստվածության հետ։ Ադրբեջանցիները մեզնից ուժեղ չէին, մեզնից ուժեղ էր Ադրբեջանի իշխանությունը, որը պատրաստվել էր պատերազմի, ի հակառակ Հայաստանի իշխանության, որը ՀՕՊ առնելու փոխարեն կլուբնիկ էր առել։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ի՞նչ եք կարծում, սաղ գնացել ե՞ն համատարած, փախչողներ չկայի՞ն։ Լիքը։ Բայց հաղթեցինք, որովհետև իշխանությունը՝ առաջին հերթին Արցախի, պատրաստ էր ամեն ինչի՝ հանուն հաղթանակի։ Նույն Ալիևն է, չէ՞, ասում՝ եթե Նիկոլը շարունակեր պատերազմը, մենք չէինք կարող Լաչիչնն ու Քելբաջարը գրավել, կորուստներն էլ կրկնակի կլինեին։ Սա՛ է սրանց պատրաստվածությունը։
Մինչև 2020 թվականը հայ ժողովուրդը պատերազմից չի վախեցել․ որովհետև հաղթող է եղել ․ ասում էր՝ թող թուրքը վախենա, մենք կկրենք էլի։ Հենց Հայաստանի իշխանությունը ժողովրդին վախեցրեց ու դրանով խեղճացրեց՝ ժողովուրդ, մենք թույլ ենք, 30 տարի բանակ չենք ունեցել, ռուսը մեզ քաշեց, Արցախը բեռ էր, էս գյուղն ու տարածքն ինչ ենք անում, հանձնենք, որ պատերազմ չլինի, հանձնենք, որ պատերազմ չլինի, էսկալացիա չլինի ու խեղճացրին, մեզ սարքեցին կարմիր լաթ, իսկ Ալիևին ջղային ցուլ, ումից պետք ա վախենալ։
Հենց էսօր Նիկոլը խոսում է պատերազմի հավանականության մասին, ընդ որում՝ լայնածավալ ու նրա հաջորդ որոշումները ոչ թե բանակի, զինվելու մասին են, այլ՝ բասկետբոլի առաջնության ընտրական փուլին պատրաստվելու․ էս ի՞նչ ա, ժողովուրդ։ Մյուս որոշումը ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցչի հաստիքը փակելու և կցորդի հաստիք բացելու մասին է։ Ալիևը պատրաստվում է պատերզմի, դա գիտենք, Նիկոլը պատրաստվելու փոխարեն ինչ-որ վերլուծություններ է անում ու իբր Ալիևին բաներ ա առաջարկում․ լավ էլի, արի չկռվենք, արի սպառազինությունների վերահսկում անենք, արի պայմանավորվենք՝ չհարձակվենք, իբր համոզում է, փշի-փշի է անում․ մեզ էլ՝ դե հետո կասի՝ դե ինչ կարող էի, ի վիճակի էի, արեցի։
Ալիևը մի հատ բռունցքը հանում է վերև, սա ասում է՝ հոպ, զիջելու եմ, ուղղակի քո տարբերակը չի ընդունվի, ինձ ներսում չեն հասկանա․ բայց դե պատերազմով կարող ես վերցնել։ Ու սրանից մի եզրակացություն․ պատերազմը անգամ Ալիևը չէ, պատերազմը ու դրա վտանգը հենց Նիկոլն է՝ իր տեսքով, դեմքով, խեղճությամբ։ Ալիևը տեսնում է, որ գործ ունի մեկի հետ, որը վախկոտ է, զիջող է, տվող է։
Խաղաղություն բառը սեփականաշնորհել է, էնքան են ասել, որ արդեն զզվում ենք էդ բառից․ 3 անգամ պատերազմ է բերել 3 տարում, բայց խոսում է խաղաղությունից։ Ու էսօր խոստովանում է, որ ստի վրա էր կառուցված իրենց 2021 թվականի ամբողջ ընտրական կամպանիան ու հաղթանակը։ Ձևը գտել են՝ խաղաղություն, խաղաղություն ու տանում են կոտորածի, հետո Նիկոլը հայտարարում է՝ դե ամեն պատերազմ խաղաղության համար է։ Հայաստանում բոլորն ուզում են խաղաղություն, բայց քո տարբերակը խաղաղություն չէ։ Ցանկացած քաղաքացու մոտեցի ու հարցրու, կլինի նիկոլական, թե հականիկոլ, հարցրու՝ որ պատերազմ սկսի, Նիկոլի ղեկավարությամբ ի՞նչ է մեզ սպասում․ հականիկոլականներն ասում են՝ կործանում, նիկոլականներն ասելու են՝ «դե էդ խեղճ հարիֆն ինչ անի»։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը պատերազի անոնս է անում։ Ալիևին էլ հիշեցնում է ուզածին զենքով հասնելու տարբերակը։
Իսկ քեզ՝ ժողովուրդ, երկու տարբերակ է առաջարկում՝ կա՛մ մնում է ինքը և լինում է պատերազմ կա՛մ ինքը գնում է, և լինում է խաղաղություն։ Ինքը գնալ չի պատրաստվում․ իր համար մեկ է՝ պատերա՞զմ կլինի, Սյունի՞ք կտաս, ինչ կտաս․ Նիկոլի համար ի՞նչ տարբերություն՝ Մեղրին է, Վարդենիսը, թե Շուշին կամ Քելբաջարը․ ոչ մեկն էլ արժեք չէ, ինչպես Իշխանասարը՝ իր գլխին հալած ձյունով․ եթե էդ մեկը տվել է, մյուսն էլ կտա․ դժվարն առաջին անգամն էր, առավել ևս՝ որ պատասխան էլ չի տալիս։ Նշաձողն էլ իջեցրել ու հասցրել է ամեն մեկիս տներին։
Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today