Լրահոս

08.11.2011 17:15


Մեդվեդևն ու Մերկելը պաշտոնապես բացել են «Հյուսիսային հոսք» գազատարը

Մեդվեդևն ու Մերկելը պաշտոնապես բացել են «Հյուսիսային հոսք» գազատարը

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնապես բացել են «Հյուսիսային հոսք» գազատարը։ Բացման պաշտոնական արարողությանը նաև մասնակցել են ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Էտինգերը, Ֆրանսիայի և Հոլանդիայի վարչապետներ Ֆրանսուա Ֆիյոնն ու Մարկ Ռոտտեն։

«Մենք բաց ենք թողնում «Հյուսիսային հոսք» գազատարի առաջին հերթը, որը նոր էջ է բացում Եվրամիության հետ մեր երկրի հարաբերություններում»,–բացման արարողության ժամանակ ասել է ՌԴ նախագահը։

«Հյուսիսային հոսքի» ընդհանուր երկարությունը 1244 կմ է, այն աշխարհի ամենաերկար ստորջրյա գազատարն է։ «Հյուսիսային հոսք» ուղին անցնում է Բալթիկ ծովի տակով՝ Վիբորգից մինչև գերմանական Գրայֆսվալդ՝ Ռուսաստանի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Դանիայի և Գերմանիայի ջրային տարածքներով։

Այս խորագրի վերջին նյութերը