Լրահոս

30.04.2009 14:08


Ադիբեկյանը ԲՀԿ–ի մասով սխալվու՞մ է

Ադիբեկյանը  ԲՀԿ–ի մասով սխալվու՞մ է

Օրերս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտատարել էր, որ Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսերը ՀՀԿ-ինն է, իսկ 2-րդ և 3-րդ տեղերի համար պայքարում են ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն այս կապակցությամբ «7օր»-ին ասել է, որ Ա. Ադիբեկյանի հարցումների արդյունքները հավաստի չեն։ Ավելին՝ քանի գնում, այնքան ավելի են համոզվում իրենց հաղթանակի մեծ հավանականության մեջ։

-Պրն. Ադիբեկյանի անվան հետ կապված բազմիցս է հնչել «սուտիբեկյան» արտահայտությունը,– ասել է Խ. Գալստյանը և հավաստիացրել, որ հիշյալ հարցման մյուս պատվիրատուն ԲՀԿ-ն չէ։

 


 

Այս խորագրի վերջին նյութերը