Լրահոս

08.11.2011 16:36


Հազարավոր գերմանացիներ Մերկելին խնդրել են օրինականացնել մարիխուանան

Հազարավոր գերմանացիներ Մերկելին խնդրել են օրինականացնել մարիխուանան

Գերմանիայից ավելի քան 2 հազ. ինտերնետ–օգտատերեր դիմել է այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելին՝ մարիխուանան օրինականացնելու խնդրանքով։

Օգոստոսի կեսերին Գերմանիայի կառավարությունը հայտարարել էր, թե «YouTube»–ի միջոցով կարելի է կանցլերին հարցեր ուղարկել։ Դրանցից նոյմեբերի 18–ին պետք է ընտրվի լավագույն 10–ը, որոնց Մերկելը պետք է պատասխանի տեսաուղերձի տարբերակով։ Հարցերն ընտրելու են օգտատերերը՝ իրենց գնահատականով։ Այժմ ամենաքննարկվող հարցը հենց մարիխուանայի օրինականացման մասին է, թե ինչպես նա պետք է պայքարի սև շուկայում մարիխուանայի հայտնվելու դեմ։ Օգտատերերը կարծում են, որ այդպիսով մարիխուանայի շրջանառությունն ու որակը հնարավոր կլինի վերահսկել, իսկ դրա վաճառքից առաջացած շահույթն ուղղել թմրաբնիզնեսի դեմ պայքարին։

Մինչև այժմ Մերկելն ընդհանուր առմամբ 1,8 հազար հարց է ստացել, որոնք վերաբերում են ամենատարբեր ոլորտներին։

Այս խորագրի վերջին նյութերը