Yerevan.today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը
01․05․2018թ․ ելույթ Հանրապետության հրապարակում
Խոստում - «Պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգը փոփոխվելու է այնպես, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը համոզված լինի, որ հստակ գիտի՝ ի՞նչ ունեցվածքի է տիրապետում յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա և ինչպես է փոխվում այդ ունեցվածքի կառուցվածքը պաշտոնավարմանը զուգահեռ»։
Իրական պատկեր - Հայտարարատու անձանց շրջանակն ընդլայնվել է, սակայն թե որքանով է որակական փոփոխություն կրել, անդրադառնանք փաստերով։
06․12․2023թ․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե ութերորդ գումարման ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից քանիսի՞ նկատմամբ է ԿԿՀ-ն վարույթ հարուցել, նշեց, որ 25 ՔՊ-ական պատգամավորի նկատմամբ։ Հայցերը վերաբերում են շահերի բախմանը, սխալ հայտարարագրերին և անհամատեղելիության պահանջների խախտմանը։ Այս հայտարարությունից հետո կայացած քվեարկությանը ՔՊ-ն չմասնակցեց, և Հայկուհի Հարությունյանը չվերընտրվեց իր պաշտոնում։
25.04.22թ․ «Հետք»-ը հրապարակեց հետաքննություն Նիկոլ Փաշինյանի մերձավորների հայտարարագրերի վերաբերյալ։ Պարզվել էր, որ թերացել են իրենց ամբողջ ունեցվածքը պատշաճ հայտարարագրելիս: Թերի հայտարարագրեր են ներկայացրել վարչապետի զոքանչը, պատգամավոր աներորդին։
Մասնավորապես, «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 1999-ի դեկտեմբերին, իրավաբանական անձանց ռեգիստրի համաձայն՝ պատկանում է 3 փայատիրոջ, որոնցից մեկը և ամենամեծ բաժնեմասը ունեցողը Կիմա Մկրտչյանն է՝ Նիկոլ Փաշինյանի զոքանչը (բաժնեմասը՝ 70 %): Կիմա Մկրտչյանն իր 70 % փայը ստացել է 2014-ին դուստրից՝ Աննա Հակոբյանից: Սակայն Կիմա Մկրտչյանի 2019 և 2020 թթ. հայտարարագրերում՝ «բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ» բաժնում ոչ մի նշում չկա այն մասին, որ 70 % փայ ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում: Բայց սա ամենը չէ: Կիմա Մկրտչյանը 80 % բաժնեմաս ունի նաեւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ում, որը հիմնադրվել է 2009-ի մայիսին: Պարտավոր էր 80 % բաժնեմասը ներկայացնել 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում, սակայն չի արել:
Փաշինյանի աներորդին՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, մոր՝ Կ. Մկրտչյանի բաժնեմասերը չի հայտարարագրել իր 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» բաժնում: Հ. Հակոբյանն իր հայտարարագրերում չի նշել, որ մայրը փայատեր է երկու ՍՊԸ-ներում: Հրաչյա Հակոբյանն ինքը եւս ընկերություն ունի՝ «Բ26» ՍՊԸ-ն, սակայն իր հայտարարագրի «շահերի հայտարարագիր» հատվածում այդ մասին որեւէ նշում չկա:
Բազմաթիվ են պաշտոնյաները, ում հայտարարագրում ունեցվածքի մի մասը ներառված է «պաշտպանված է» տողում, և հանրությունից թաքցվում է։
25․04․2019թ․ ՊՎԾ ղեկավարի տեղակալ նշանակված Արգիշտի Քյարամյանը (այժմ՝ Քննչական կոմիտեի ղեկավար) առաջին ճեպազրույցով հանդես եկավ և հրաժարվեց իր ունեցվածքի մասին բարձրաձայնել՝ նշելով․ «Կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքը քննարկելը»։Նշվում էր, որ երիտասարդ պաշտոնյան ունի երկու առանձնատուն, չորս հողամաս, մեկը՝ անշարժ գույքով և ավտոտնակով, 8 միլիոն դրամը գերազանցող զարդեր և/կամ ժամացույցներ։ 30 միլիոն դրամ, 48 հազար դոլար, փոխառություններ։ Նա չէր նշում ունեցվածքի աղբյուրը՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնյաների ունեցվածքի թափանցիկության մասին խոստման։
Խոստում - Տնտեսական աճի այն մոդելը, որ մենք այսօր ունենք, իհարկե, մեզ ձեռնտու չէ: Մենք ուզում ենք, որ տնտեսական աճի մոդելը փոխվի, որովհետև հասկանում ենք, որ դեռ շարունակում ենք մնալ այն հին մոդելի մեջ, երբ տնտեսական աճը քաղաքացիներն առանձնապես չեն զգում: Բայց ուզում եմ ասել, որ մենք հենց դա ենք փոխելու Հայաստանում: Մենք հին տնտեսական համակարգը, որը բացառող, դուրս մղող տնտեսական համակարգ էր, փոխարինելու ենք ներառող տնտեսական համակարգով:
Իրական պատկեր - Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճը քաղաքացիների մեծ մասի, այսպես ասած՝ «հասարակ քաղաքացիների» վրա չի ունենում անդրադարձ։ Եվ դա արտահայտված է վիճակագրությամբ։
Մասնավորապես, համաձայն պաշտոնական վիճակագրության,
2021 թվականին Հայաստանում տնտեսական աճը կազմել է 12,6 տոկոս, որի ցուցանիշով Հայաստանը 4-րդն էր ամբողջ աշխարհում, մինչդեռ աղքատութան ցուցանիշը կազմել է 24,8 տոկոս։
2021 թվականին տնտեսական աճը կազմել է 5,7 տոկոս, սակայն աղքատության ցուցանիշը դարձյալ արձանագրվել է 24,8 տոկոս։
2020 թվականին տնտեսական անկում է գրանցվել՝ -7,6 տոկոս, մինչդեռ աղքատությունը եղել է 27 տոկոս։
Նշանակում է՝ տնտեսական աճը քաղաքացիների վրա որևէ ազդեցություն շարունակում է չունենալ․ ավելին, տնտեսական թե՛ աճի, թե՛ անկման պարագայում աղքատության ցուցանիշները գրեթե նույնն են։
Իսկ, օրինակ, 2017 թվականին տնտեսական աճը 7,5 տոկոս էր, աղքատության ցուցանիշը՝ 23․5 տոկոս, որից Նիկոլ Փաշինյանը բողոքում էր՝ նշելով, թե մոդելը պետք է փոխվի, որ աճը ազդեցություն ունենա քաղաքացիների վրա։
Խոստում - 3 օր առաջ ես հանդիպեցի մի ներդրողի հետ, որը 3 տեղ հսկայական գործարաններ ունի ու ինքը եկավ, ասեց, որ հեղափոխությունից հետո որոշել է գալ ու իր հայրենիքում այդ գործարանը բացել, մի երկրի անուն տվեց, ասեց՝ այնտեղ էր ուզում գործարան բացել, բայց հեղափոխությունից հետո որոշել է գալ իր հայրենիքում բացել աննախադեպ մեծության գործարան, որը 2019-ից փոխելու է մեր երկրի տնտեսության ամբողջ տրամաբանությունը։
Իրական պատկեր - Այդպես էլ չիմացանք, թե ինչ գործարանի մասին է խոսքը։ Հայտնի չէ արտասահմանաբնակ հայ գործարանատիրոջ անուն, որը Հայաստանում բացել է աննախադեպ մեծության գործարան հեղափոխությունից հետո և ինչն էլ, իր հերթին, փոխել է մեր տնտեսության ամբողջ տրամաբանությունը։
26․11․2018թ․, նախընտրական քարոզարշավ Գյումրիում
Խոստում - Նպատակ կա Արթիկում վերելակների գործարան ստեղծել
27․11․2018թ․, նախընտրական հանրահավաք Վանաձորում
Խոստում - Արթիկում նախատեսվում է վերելակների գործարանի արտադրություն:
Իրական պատկեր – Չնայած, որ Նիկոլ Փաշինյանը մի բնակավայրում նախընտրական քարոզարշավին ներկայանում էր բոլորովին այլ բնակավայրի վերաբերյալ խոստումներով, ինչպես, օրինակ, այս պարագայում էր, այնուամենայնիվ, Արթիկում վերելակների խոստացված գործարանն այդպես էլ չբացվեց։
Վերելակների գործարան Հայաստնում բացելու խոստումն առաջինը չէր։ 20․10․2022թ․ Նիկոլ Փաշինյանը Երևանում հանդիպեց Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ։ Հաղորդագրություն տարածվեց, ըստ որի՝ Բելառուսի վարչապետը նշել է, որ շահագրգռված են Հայաստանի տարածքում վերելակների արտադրություն սկսելու հարցում․ «Այժմ կարևոր է պարզ առևտրից, արտահանում-ներմուծումից անցում կատարել ավելի լուրջ նախագծերի։ Մենք քննարկում ենք մեքենաշինության ոլորտում համագործակցության, համատեղ արտադրությունների ստեղծման հարցերը։ Բելառուսական արտադրող «Մոգիլևլիֆտմաշը» հանդես է եկել Հայաստանի տարածքում վերելակների արտադրություն սկսելու նախաձեռնությամբ»։
Այս խոստման մասին մոռացվեց։
Մինչ այդ՝ 24․01․2019թ․ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը (այժմ՝ փոխվարչապետ) հանդիպում էր ունեցել չինական ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք ցանկություն էին հայտնել Կոտայքի մարզում վերելակների արտադրության գործարան հիմնել։ Ըստ հաղորդագրության, որն արդեն անհասանելի է, վերելակների արտադրամասի աշխատանքները պետք է մեկնարկեր նույն տարում: Արտադրամասի թողունակությունը կլիներ տարեկան 2000-3000 վերելակ, որը նախատեսված է թե՛ ներքին սպառման, եւ թե՛ արտահանման համար:
17․04․2019թ․, Կոտայքի մարզպետ (այժմ՝ ՊՎԾ պետ) Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, թե առաջիկայում Կոտայքի մարզում կստեղծվի վերելակների գործարան։ «Կոտայքի մարզում մենք «Էլեվատոր Մանուֆաքթուրինգ» ընկերության հետ հուշագիր ենք ստորագրել ամիսներ առաջ։ Այս փուլում ունենք 5 արտադրատարածքներ, որոնք որ նախնական հավանության են արժանացել այստեղի ներկայացուցչության։ Սպասում ենք չինական պատվիրակության այցի, որպեսզի չինական մասնագետներն իրենք արդեն վերջնական ընտրությունը կատարեն և հոսքագծերը ներկրեն»,- հայտարարեց Ռոմանոս Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ նախագծի գերնպատակն է դուրս գալ ԵԱՏՄ շուկա՝ ներկայացնելով այստեղ արտադրված վերելակները։
2020թ․ լրագրողական հարցմանն ի պատասխան Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ արտադրություն հիմնելու համար ընկերությանը նախ ներկայացվել էր Չարենցավան քաղաքը՝ որպես արդյունաբերական քաղաք, սակայն ընկերությունը հավանության չէր արժանացրել ներկայացված տարածքները, որից հետո ընկերությանն է ներկայացվել մեկ այլ տարածք Բյուրեղավանում, որը արժանացել էր ընկերության հավանությանը։
Համագործակցությունը, սակայն, ընդհատվում է, քանի որ կառավարությունից պահանջում են նաև պետական երաշխիքներ։ Իսկ մարզպետարանի դիրքորոշումը լինում է այն, որ ոչ մի երաշխիք պետք չէ, քանի որ հետհեղափոխական Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ բոլորն էլ կարող են բացել գործարան։
ՏԵՂԵԿԱՆՔ № 34՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար
Yerevan.today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը
01․05․2018թ․ ելույթ Հանրապետության հրապարակում
Խոստում - «Պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգը փոփոխվելու է այնպես, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը համոզված լինի, որ հստակ գիտի՝ ի՞նչ ունեցվածքի է տիրապետում յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա և ինչպես է փոխվում այդ ունեցվածքի կառուցվածքը պաշտոնավարմանը զուգահեռ»։
Իրական պատկեր - Հայտարարատու անձանց շրջանակն ընդլայնվել է, սակայն թե որքանով է որակական փոփոխություն կրել, անդրադառնանք փաստերով։
06․12․2023թ․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե ութերորդ գումարման ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից քանիսի՞ նկատմամբ է ԿԿՀ-ն վարույթ հարուցել, նշեց, որ 25 ՔՊ-ական պատգամավորի նկատմամբ։ Հայցերը վերաբերում են շահերի բախմանը, սխալ հայտարարագրերին և անհամատեղելիության պահանջների խախտմանը։ Այս հայտարարությունից հետո կայացած քվեարկությանը ՔՊ-ն չմասնակցեց, և Հայկուհի Հարությունյանը չվերընտրվեց իր պաշտոնում։
25.04.22թ․ «Հետք»-ը հրապարակեց հետաքննություն Նիկոլ Փաշինյանի մերձավորների հայտարարագրերի վերաբերյալ։ Պարզվել էր, որ թերացել են իրենց ամբողջ ունեցվածքը պատշաճ հայտարարագրելիս: Թերի հայտարարագրեր են ներկայացրել վարչապետի զոքանչը, պատգամավոր աներորդին։
Մասնավորապես, «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 1999-ի դեկտեմբերին, իրավաբանական անձանց ռեգիստրի համաձայն՝ պատկանում է 3 փայատիրոջ, որոնցից մեկը և ամենամեծ բաժնեմասը ունեցողը Կիմա Մկրտչյանն է՝ Նիկոլ Փաշինյանի զոքանչը (բաժնեմասը՝ 70 %): Կիմա Մկրտչյանն իր 70 % փայը ստացել է 2014-ին դուստրից՝ Աննա Հակոբյանից: Սակայն Կիմա Մկրտչյանի 2019 և 2020 թթ. հայտարարագրերում՝ «բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ» բաժնում ոչ մի նշում չկա այն մասին, որ 70 % փայ ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում: Բայց սա ամենը չէ: Կիմա Մկրտչյանը 80 % բաժնեմաս ունի նաեւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ում, որը հիմնադրվել է 2009-ի մայիսին: Պարտավոր էր 80 % բաժնեմասը ներկայացնել 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում, սակայն չի արել:
Փաշինյանի աներորդին՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, մոր՝ Կ. Մկրտչյանի բաժնեմասերը չի հայտարարագրել իր 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» բաժնում: Հ. Հակոբյանն իր հայտարարագրերում չի նշել, որ մայրը փայատեր է երկու ՍՊԸ-ներում: Հրաչյա Հակոբյանն ինքը եւս ընկերություն ունի՝ «Բ26» ՍՊԸ-ն, սակայն իր հայտարարագրի «շահերի հայտարարագիր» հատվածում այդ մասին որեւէ նշում չկա:
Բազմաթիվ են պաշտոնյաները, ում հայտարարագրում ունեցվածքի մի մասը ներառված է «պաշտպանված է» տողում, և հանրությունից թաքցվում է։
25․04․2019թ․ ՊՎԾ ղեկավարի տեղակալ նշանակված Արգիշտի Քյարամյանը (այժմ՝ Քննչական կոմիտեի ղեկավար) առաջին ճեպազրույցով հանդես եկավ և հրաժարվեց իր ունեցվածքի մասին բարձրաձայնել՝ նշելով․ «Կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքը քննարկելը»։ Նշվում էր, որ երիտասարդ պաշտոնյան ունի երկու առանձնատուն, չորս հողամաս, մեկը՝ անշարժ գույքով և ավտոտնակով, 8 միլիոն դրամը գերազանցող զարդեր և/կամ ժամացույցներ։ 30 միլիոն դրամ, 48 հազար դոլար, փոխառություններ։ Նա չէր նշում ունեցվածքի աղբյուրը՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնյաների ունեցվածքի թափանցիկության մասին խոստման։
17.08.2018թ․, Ելույթ Հանրապետության հրապարակում
Խոստում - Տնտեսական աճի այն մոդելը, որ մենք այսօր ունենք, իհարկե, մեզ ձեռնտու չէ: Մենք ուզում ենք, որ տնտեսական աճի մոդելը փոխվի, որովհետև հասկանում ենք, որ դեռ շարունակում ենք մնալ այն հին մոդելի մեջ, երբ տնտեսական աճը քաղաքացիներն առանձնապես չեն զգում: Բայց ուզում եմ ասել, որ մենք հենց դա ենք փոխելու Հայաստանում: Մենք հին տնտեսական համակարգը, որը բացառող, դուրս մղող տնտեսական համակարգ էր, փոխարինելու ենք ներառող տնտեսական համակարգով:
Իրական պատկեր - Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճը քաղաքացիների մեծ մասի, այսպես ասած՝ «հասարակ քաղաքացիների» վրա չի ունենում անդրադարձ։ Եվ դա արտահայտված է վիճակագրությամբ։
Մասնավորապես, համաձայն պաշտոնական վիճակագրության,
Նշանակում է՝ տնտեսական աճը քաղաքացիների վրա որևէ ազդեցություն շարունակում է չունենալ․ ավելին, տնտեսական թե՛ աճի, թե՛ անկման պարագայում աղքատության ցուցանիշները գրեթե նույնն են։
Աղքատության ցուցանիշի մասին մանրամասն՝ այստեղ։
26․11․2018թ․, Նախընտրական քարոզարշավ՝ Արագածոտնում
Խոստում - 3 օր առաջ ես հանդիպեցի մի ներդրողի հետ, որը 3 տեղ հսկայական գործարաններ ունի ու ինքը եկավ, ասեց, որ հեղափոխությունից հետո որոշել է գալ ու իր հայրենիքում այդ գործարանը բացել, մի երկրի անուն տվեց, ասեց՝ այնտեղ էր ուզում գործարան բացել, բայց հեղափոխությունից հետո որոշել է գալ իր հայրենիքում բացել աննախադեպ մեծության գործարան, որը 2019-ից փոխելու է մեր երկրի տնտեսության ամբողջ տրամաբանությունը։
Իրական պատկեր - Այդպես էլ չիմացանք, թե ինչ գործարանի մասին է խոսքը։ Հայտնի չէ արտասահմանաբնակ հայ գործարանատիրոջ անուն, որը Հայաստանում բացել է աննախադեպ մեծության գործարան հեղափոխությունից հետո և ինչն էլ, իր հերթին, փոխել է մեր տնտեսության ամբողջ տրամաբանությունը։
26․11․2018թ․, նախընտրական քարոզարշավ Գյումրիում
Խոստում - Նպատակ կա Արթիկում վերելակների գործարան ստեղծել
27․11․2018թ․, նախընտրական հանրահավաք Վանաձորում
Խոստում - Արթիկում նախատեսվում է վերելակների գործարանի արտադրություն:
Իրական պատկեր – Չնայած, որ Նիկոլ Փաշինյանը մի բնակավայրում նախընտրական քարոզարշավին ներկայանում էր բոլորովին այլ բնակավայրի վերաբերյալ խոստումներով, ինչպես, օրինակ, այս պարագայում էր, այնուամենայնիվ, Արթիկում վերելակների խոստացված գործարանն այդպես էլ չբացվեց։
Վերելակների գործարան Հայաստնում բացելու խոստումն առաջինը չէր։ 20․10․2022թ․ Նիկոլ Փաշինյանը Երևանում հանդիպեց Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ։ Հաղորդագրություն տարածվեց, ըստ որի՝ Բելառուսի վարչապետը նշել է, որ շահագրգռված են Հայաստանի տարածքում վերելակների արտադրություն սկսելու հարցում․ «Այժմ կարևոր է պարզ առևտրից, արտահանում-ներմուծումից անցում կատարել ավելի լուրջ նախագծերի։ Մենք քննարկում ենք մեքենաշինության ոլորտում համագործակցության, համատեղ արտադրությունների ստեղծման հարցերը։ Բելառուսական արտադրող «Մոգիլևլիֆտմաշը» հանդես է եկել Հայաստանի տարածքում վերելակների արտադրություն սկսելու նախաձեռնությամբ»։
Այս խոստման մասին մոռացվեց։
Մինչ այդ՝ 24․01․2019թ․ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը (այժմ՝ փոխվարչապետ) հանդիպում էր ունեցել չինական ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք ցանկություն էին հայտնել Կոտայքի մարզում վերելակների արտադրության գործարան հիմնել։ Ըստ հաղորդագրության, որն արդեն անհասանելի է, վերելակների արտադրամասի աշխատանքները պետք է մեկնարկեր նույն տարում: Արտադրամասի թողունակությունը կլիներ տարեկան 2000-3000 վերելակ, որը նախատեսված է թե՛ ներքին սպառման, եւ թե՛ արտահանման համար:
17․04․2019թ․, Կոտայքի մարզպետ (այժմ՝ ՊՎԾ պետ) Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, թե առաջիկայում Կոտայքի մարզում կստեղծվի վերելակների գործարան։ «Կոտայքի մարզում մենք «Էլեվատոր Մանուֆաքթուրինգ» ընկերության հետ հուշագիր ենք ստորագրել ամիսներ առաջ։ Այս փուլում ունենք 5 արտադրատարածքներ, որոնք որ նախնական հավանության են արժանացել այստեղի ներկայացուցչության։ Սպասում ենք չինական պատվիրակության այցի, որպեսզի չինական մասնագետներն իրենք արդեն վերջնական ընտրությունը կատարեն և հոսքագծերը ներկրեն»,- հայտարարեց Ռոմանոս Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ նախագծի գերնպատակն է դուրս գալ ԵԱՏՄ շուկա՝ ներկայացնելով այստեղ արտադրված վերելակները։
2020թ․ լրագրողական հարցմանն ի պատասխան Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ արտադրություն հիմնելու համար ընկերությանը նախ ներկայացվել էր Չարենցավան քաղաքը՝ որպես արդյունաբերական քաղաք, սակայն ընկերությունը հավանության չէր արժանացրել ներկայացված տարածքները, որից հետո ընկերությանն է ներկայացվել մեկ այլ տարածք Բյուրեղավանում, որը արժանացել էր ընկերության հավանությանը։
Համագործակցությունը, սակայն, ընդհատվում է, քանի որ կառավարությունից պահանջում են նաև պետական երաշխիքներ։ Իսկ մարզպետարանի դիրքորոշումը լինում է այն, որ ոչ մի երաշխիք պետք չէ, քանի որ հետհեղափոխական Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ բոլորն էլ կարող են բացել գործարան։
Այս գործարանը, սակայն, չբացվեց։
Շարունակելի
Ընթերցել ՏԵՂԵԿԱՆՔ № 32–ը և ՏԵՂԵԿԱՆՔ № 33–ը
Անցնել ամբողջ շարքին