Լրահոս

14.02.2024 13:19

Կոտայքի մարզում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել հանդիպակաց գոտում. վարորդը հոսպիտալացվել է

Կոտայքի մարզում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել հանդիպակաց գոտում. վարորդը հոսպիտալացվել է

Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել կոտայքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Nissan Tida մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Արծվի արձանի մոտ՝ դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Nissan-ի՝ երկաթե արգելպատնեշներին բախվելու հետևանքով երկաթներից մեկը շպրտվել ու վնասել է այդ պահին դեպի Սևան ընթացող Toyota մանկիշի ավտոմեքենան։

Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վթարի պատճառը եղել է Nissan-ի առջև հայտնված շունը․ վարորդը, ով երիտասարդ աղջիկ է, տեսնելով շանը, խույս է տվել ու, հավանաբար, չի կարողացել կառավարել ավտոմեքենան: Ոմանք էլ նշել են, որ ավտոմեքենան բախվել է շանը, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը:

Դեպքի վայրում էլ պարեկներն ու քննիչները հայտնաբերել են անկած շան դին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։