Լրահոս

14.02.2024 13:10

Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին․ Մալխաս Ամոյան

Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին․ Մալխաս Ամոյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը Բուխարեստում անցկացված առաջնության ոսկե մեդալը նվաճելուց հետո բացառիկ մեկնաբանություն է տվել ArmSport-ին և կիսվել չեմպիոնական հույզերով:

«Ուրախ եմ, որ կարողացա դառնալ Եվրոպայի եռակի չեմպիոն: Այս տարի մի փոքր ավելի բարդ ստացվեց: Չորս գոտեմարտ անցկացրեցի, ընդ որում մեկ քառորդ և կիսաեզրափակիչ գոտեմարտերը մի փոքր ծանր տրվեցին: Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին»,-ասել է Ամոյանը:

Հիշեցնենք՝ ԵԱ-ի եզրափակչում Ամոյանը 7-0 հաշվով վստահ առավելության է հասել աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ։

Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել իտալացի Ռիկարդո Վիտո Աբրեսցիայի նկատմամբ:

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 3:2 հաշվով առավելության էր հասել անկախ երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Ադլետ Տյուլուբաևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 2։1 հաշվով հաղթել մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։