Կարծիք

13.02.2024 11:04


Դիահերձարանն էլ ա օնլայն լինելո՞ւ

Դիահերձարանն էլ ա օնլայն լինելո՞ւ

«Դիահերձարանն էլ ա օնլայն լինելո՞ւ»

Վարդենիսում լավ կլինի չմեռնես։

13 հազարանոց քաղաքի ու 34 գյուղերին սպասարկող դիահերձարանն էլ չկա։ Թե մեռար, հարազատներդ պիտի 40կմ քշեն, հասցնեն Մարտունի։

Էդ քիչ ա, անձնագրայինն էլ են հանում։ Վարդենիսցիք ճանապարհ են փակում։ Ասում են՝ 5000 դրամով Մարտունի գնալ, 5000 դրամով Մարտունուց հետ գալ, ձե՞ռ եք առնում։

Մարզպետը գալիս ա։ Բայց մարզպետին ո՞վ ա նշանակել։ Արցախը հանձնածը։ 150-200 հազար հոգու պապական տներից դուրս շպրտածը։ Հայաստանի անկախությունը ջնջխողը։

«Անձնագրայինը օնլայն ա լինելու»,- պատմում են բանակցությունից։

«Բա մո՞րգն էլ ա օնլայն լինելու»,- ձեռք են առել։

Վարդենիսի Մեծ Մասրիկ գյուղն էլ ա ճանապարհը փակել։

Արոտավայրերն են խլել։ Գյուղացու եկամտի աղբյուրը։

Վրան արևային կայան են սարքում։

«Էս արոտավայրի եկամտով ես իմ տունն եմ սարքել»։

Ի՞նչ պիտի անի սահմանամերձ դառած Մեծ Մասրիկցին։ Թողնի, գնա։ Ի՞նչ պիտի անի վարդենիսցին։ Թողնի, գնա։

Որ ի՞նչ լինի։

Ալիևի չեք լիստում Վարդենիսի Սևանն ա։ Դավաճանը կատարում ա մենակ Ալիևին տված խոստումները։

Ի՞նչ կլինի, եթե էս մի դավաճանությունն էլ չկանխվի։

Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը