Լրահոս

30.04.2009 14:04


Աշոտ Աղաբաբյանը հիմնականում «օբյեկտային» կյանքով չի ապրում

Աշոտ Աղաբաբյանը հիմնականում «օբյեկտային» կյանքով չի ապրում

Բոլորովին վերջերս «Ծղոտներ» հյուրանոցառեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի մասին հարցին՝ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի քրոջորդի Արման Սահակյանը պատասխանել է, թե Աշոտ Աղաբաբյանի նկատմամբ բռնություն չի կիրառվել։

Լրագորողների հարցին, թե Աշոտ Աղաբաբյանը գնու՞մ է վատ համբավ ունեցող օբյեկտներ, ինչպիսին «Ծղոտներն» է, Արման Սահակյանը պատասխանել է, թե չի կարծում, որ կոնկրետ «Ծղոտներն» այնքան վարկաբեկված տեղ է, որ մարդիկ իրավունք չունեն գնալու։

-Աշոտ Աղաբաբյանը հիմնականում այդպես «օբյեկտային» կյանքով չի ապրում։ Աշոտ Աղաբաբյանն այն մարդկանցից մեկն է, որը այս պետության, Հայաստանի անկախության հիմքերում կանգնած մարդ է, և այս երկրի համար պատերազմ տեսած մարդ է։

 

Այս խորագրի վերջին նյութերը