ՀՀ ԱԳՆ-ն ամբողջությամբ ջնջել է պաշտոնական կայքի՝ «ԼՂ հիմնախնդիր» բաժնի բովանդակությունը
ՀՀ ԱԳՆ-ն ջնջել է պաշտոնական կայքի՝ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժնի բովանդակությունը բոլոր 4 լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և հայերեն։
ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական էջից հեռացվել է նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներ բաժնի բովանդակությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «Ազատությանն» ասել էր, որ Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։ Ամիրբեկովը որպես խնդրահարույց օրինակ նշել է նաև Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված վերջին հայցերը՝ պնդելով, թե դրանցում էլ են եղել տարածքային նկրտումներ։
Այս մասին տելեգրամյան իր էջում անդրադարձել է նաև քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը․
«Եթե սա տեխնիկական խնդիր չլինի, ապա Հայաստանն արդեն տեխնիկապես և պաշտոնապես համերաշխ է Ադրբեջանի հետ»,-գրել է քաղաքագետը։

Աղբյուրը՝ tert.am